ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
UN R129/ 04
CYBEX Solution G2
Չափսը՝ 100 սմ – 150 սմ
Տարիքը՝ մոտ. 3 տարեկանից մինչև մոտ. 12 տարեկան
Շնորհակալություն մեքենայի մանկական նստատեղ ընտրելիս Solution G2-ն
ընտրելու համար:
Նախքան մեքենայի նստատեղը ձեր մեքենայի մեջ տեղադրելն՝ ուշադիր
կարդացեք այս օգտագործողի ձեռնարկը և միշտ պահեք այն ձեռքի տակ՝
հետագա տեղեկության համար:
ԿԱՐևՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Առանց Տեսակը հաստատող մարմնի հավանության չի կարելի
•
ձևափոխել կամ որևէ բան ավելացնել մեքենայի մանկական
նստատեղի վրա:
•
Ձեր երեխայի պատշաճ պաշտպանվածությունն ապահովելու համար
միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի մանկական
նստատեղը ձեռնարկում նկարագրվածի համաձայն։
Մի՛ օգտագործեք, եթե երեխայի հասակը 100 սմ-ից պակաս է:
•
•
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
Հարմար է միայն տրանսպորտային միջոցների նստատեղերի
•
համար, որոնք ունեն ավտոմատ երեք կետանոց գոտիներ, որոնք
հաստատված են ՄԱԿ-ի թիվ 16 կանոնակարգի կամ համանման
չափանիշների համաձայն:
•
Մի օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր, բացառությամբ
հրահանգներում նկարագրված և երեխայի համար պասիվ
անվտանգության համակարգի վրա նշված կետերից։
Մեքենայի նստատեղի թիկնակը պետք է շփվի մեքենայի մեջքի
•
նստատեղի հետ:
Ուսագոտին պետք է ձգվի դեպի վեր և ամրանա մեջքին։ Մեքենայի մեջ
•
այն երբեք չպետք է ձգվի առաջ՝ դեպի գոտու վերին կետը։
Մեքենայի գոտու ամրակը երբեք չպետք է անցնի նստատեղի խրոցի
•
միջով։ Եթե գոտու լեզվակը չափազանց երկար է, ապա մանկական
նստատեղը հարմար չէ մեքենայում այս դիրքում օգտագործելու համար:
Կասկած ունենալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել պասիվ
անվտանգության համակարգի արտադրողի հետ:
•
Տրանսպորտային միջոցի երեք կետանոց գոտին պետք է անցնի միայն
դրա համար նախատեսված ուղղություններով։ Գոտու ուղղությունները
մանրամասն կերպով նկարագրված են սույն ձեռնարկում և նշված են
կանաչ գույնով մանկական նստատեղի վրա:
Գոտկատեղի անվտանգության գոտին պետք է հնարավորինս
•
ցածր ամրացնել Ձեր երեխայի աճուկի շուրջը պատահարի դեպքում
առավելագույն անվտանգություն ապահովելու համար:
•
Յուրաքանչյուր օգտագործումից առաջ համոզվեք, որ տրանսպորտային
միջոցի ավտոմատ երեք կետանոց ամրագոտին ճիշտ հարմարեցված է
և ամուր գրկում է երեխայի մարմինը: Երբեք մի ոլորեք գոտին:
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
•
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով ուսագոտիների
համապատասխան հարմարեցումը:
Մեքենայի մանկական նստատեղը միշտ պետք է ճիշտ ամրացված լինի
•
մեքենայում, նույնիսկ այն ժամանակ, երբ այն չի օգտագործվում:
Միշտ համոզվեք, որ մեքենայի մանկական նստատեղը սեղմված չէ
•
մեքենայի դուռը փակելիս կամ հետևի նստատեղը կարգավորելիս:
Ավտոմեքենայի նստատեղը նույնպես փորձարկվում և հաստատվում է
•
առանց Կողային հարվածից գծային պաշտպանության:
•
Մեքենայում առկա ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա պետք է
մշտապես ամուր կապված լինի: Այլապես, դրանք կարող են ընկնել
տրանսպորտային միջոցի մեջ, որը կարող է հանգեցնել մահացու
վնասվածքների:
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
•
պատյանի: Համոզվեք, որ միայն օրիգինալ CYBEX նստատեղի պատյան
է օգտագործվում, քանի որ պատյանը նստատեղի գործառույթի
գլխավոր տարր է։
Երբեք մի թողեք Ձեր երեխային առանց ուղեկցության մեքենայի մեջ:
•
Երեխաների համար պասիվ անվտանգության համակարգի մասերը
•
կարող են տաքանալ արևի ճառագայթներից և կարող են այրել Ձեր
երեխայի մաշկը: Պաշտպանեք Ձեր երեխային և մեքենայի նստատեղն
արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից:
HY
127