Herunterladen Inhalt Inhalt Diese Seite drucken

CYBEX GOLD PALLAS S-FIX Bedienungsanleitung Seite 155

Un r44/04, gr. 1/2/3 | 9-36 kg
Inhaltsverzeichnis

Werbung

Նստատեղի վերամոնտաժումը կատարեք ճիշտ հակառակ կարգով:
��
Օգտվեք ցուցումներից, որպեսզի նախապես ստուգեք, արդյոք առկա են
բոլոր մասերը:
ԵՐԵԽԱՅԻՆ ԱՄՐԱՑՆԵԼԸ ԱՌԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՂԱՆԻԿԻ –
ԽՈՒՄԲ 2/3 (15–36 ԿԳ)
1. Պտտեք մեքենայի անվտանգության գոտին ձեր երեխայի շուրջը
և տեղադրեք ամրագոտու լեզվակը դրա համար նախատեսված
ճարմանդում: Այն պետք է կողպվի լսելի «ՉԽԿՈՑ»-ով:
2. Տեղադրեք գոտկատեղի անվտանգության գոտին նստատեղի կարմիր
գույնի գոտկատեղի անվտանգության գոտիների ուղղորդիչների (h) մեջ։
3. Քաշեք ուսագոտին գոտկատեղի անվտանգության գոտին ամրացնելու
համար։
4. Մեքենայի մանկական նստատեղի կողմի վրա, գոտու ճարմանդի կողքին,
ուսագոտին և գոտկատեղի անվտանգության գոտին պետք է միասին
մտցնել գոտկատեղի անվտանգության գոտու ուղղորդիչի (h) մեջ։
5. Մտցրեք ուսագոտին ուսագոտու խրոցի (i) միջով այնքան, մինչև այն
կհայտնվի գոտու ուղղորդիչի մեջ։
6. Համոզվեք, որ ուսագոտին անցնում է ձեր երեխայի անրակի վրայով
և չի դիպչում երեխայի պարանոցին: Անհրաժեշտության դեպքում
կարգավորեք գլխակալի բարձրությունը (c) գոտու դիրքը փոխելու
համար։
ՆՍՏԱՏԵՂԻ ՊԱՏՅԱՆԸ ՀԱՆԵԼԸ ԵՎ ՆՈՐԻՑ ԱՄՐԱՑՆԵԼԸ
Մեքենայի նստատեղի պատյանը բաղկացած է 5 մասից (Գլխակալի փեղկ,
գլխակալ, թիկնակ, նստատեղ բուստեր և անվտանգության սեղանիկ):
Դրանք ամրացված են մի քանի դիրքերում սեղմիչ ճարմանդներով։ Բոլոր
ճարմանդները արձակելու դեպքում պատյանի առանձին մասերը կարելի
է հանել:
Պատյանը կրկին ամրացնելու համար հետևեք հանելու ցուցումներին
հակառակ հերթականությամբ:
Պատյանը պետք է լվանալ միայն 30°C ջերմաստիճանով՝ նուրբ
��
հագուստի լվացման ծրագրով, հակառակ դեպքում պատյանի
գործվածքը կարող է գունազրկվել: Խնդրում ենք լվանալ պատյանն
առանձին և չչորացնել այն չորացման սարքում կամ արևի ուղիղ
ճառագայթների ներքո:
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՐԱՇԽԻՔԸ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
CYBEX GmbH (Riedingerstr. 18, 95448 Բայրոյթ, Գերմանիա) ընկերությունը
այս ապրանքի համար տրամադրում է 3 տարվա երաշխիք։ Երաշխիքը
գործում է այն երկրում, որտեղ ապրանքը վաճառողն ի սկզբանե վաճառել
է հաճախորդին: Երաշխիքի բովանդակությունը և երաշխիքի հաստատման
համար անհրաժեշտ բոլոր կարևոր տեղեկությունները կարելի է գտնել մեր
գլխավոր էջում՝ go.cybex-online.com/manufacturer-warranty-car-seats-
ում։ Եթե արտադրանքի նկարագրության մեջ առկա է երաշխիքն, ապա
թերությունների համար մեր նկատմամբ ձեր օրինական իրավունքները
մնում են ուժի մեջ:
Խնդրում ենք հետևել ձեր երկրում թափոնների հեռացման համար
սահմանված կանոնակարգերին։
HY
153

Werbung

Inhaltsverzeichnis
loading

Inhaltsverzeichnis