Herunterladen Inhalt Inhalt Diese Seite drucken

CYBEX GOLD PALLAS S-FIX Bedienungsanleitung Seite 152

Un r44/04, gr. 1/2/3 | 9-36 kg
Inhaltsverzeichnis

Werbung

Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
պատյանի: Համոզվեք, որ միայն օրիգինալ CYBEX նստատեղի պատյան է
օգտագործվում, քանի որ պատյանը նստատեղի գործառույթի գլխավոր
տարր է։
Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք տրանսպորտային
միջոցում:
Երեխաների համար պասիվ անվտանգության այս համակարգի մասերը
կարող են տաքանալ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը
ենթարկվելիս և կարող են այրել Ձեր երեխայի մաշկը: Պաշտպանեք
Ձեր երեխային և մեքենայի նստատեղն արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությունից:
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի վնաս
պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Փոխեք մեքենայի մանկական
նստատեղը պատահարից հետո. Կասկածի դեպքում խնդրում ենք
խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ արտադրողի հետ:
Մի օգտագործեք այս մանկական նստատեղը 11 տարուց ավելի:
Մեքենայի մանկական նստատեղը ժամանակի ընթացքում ենթարկվում
է ծանրաբեռնվածության, որն էլ տարիների ընթացքում հանգեցնում է
նյութերի որակական փոփոխությունների:
Պլաստմասե մասերը կարելի է լվանալ նուրբ մաքրող նյութով և
տաք ջրով: Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ
սպիտակեցնող միջոցներ:
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի վրա
մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է թողնել
նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու նպատակով
կարող եք մանկական նստատեղի տակ դնել ծածկոց, սրբիչ կամ
նմանատիպ այլ իր, որպեսզի պաշտպանեք մեքենայի նստատեղը:
HY
150
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
(a) Օգտագործողի ձեռնարկի խցիկ
(b) Թիկնակ
(c) Կարգավորվող գլխակալ
(d) Գլխակալի բարձրության
կարգավորիչ
(e) Լրացուցիչ նստատեղ
(f)
Անվտանգության սեղանիկ
(g) Ամրագոտու ուղղորդիչ -
Խումբ 1
(h) Գոտկատեղի ամրագոտու
ուղղորդիչ - Խումբ 2/3
(i)
Ուսի ամրագոտու ուղղորդիչ
(j)
Կողային հարվածների
ժամանակ գծային
պաշտպանություն (ԿԳՊ)
(k) ISOFIX-Connect կողպող
փականներ
ՃԻՇՏ ԴԻՐՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
Մեքենայի մանկական նստատեղը հետ քաշված ISOFIX-Connect
կողպող փականներով (k) կարող է օգտագործվել տրանսպորտային
միջոցի ցանկացած նստատեղի վրա`«ունիվերսալ» օգտագործման
համար մեքենայի ձեռնարկում հաստատված ավտոմատ երեք կետանոց
անվտանգության ամրագոտիներով:
«Կիսաունիվերսալ» հավաստագիր է տրվում պասիվ անվտանգության
համակարգերին, որոնք միացված են մեքենային ISOFIX-Connect կողպող
փականների միջոցով (k): Այս պատճառով ISOFIX-Connect-ը կարող է
օգտագործվել միայն որոշակի ավտոմեքենաներում: Ուսումնասիրեք
հաստատված տրանսպորտային միջոցների վերաբերյալ կցված ցանկը:
Կարող եք ձեռք բերել թարմացված տարբերակը www.cybex-online.com
կայքից:
Բացառիկ դեպքերում, մեքենայի նստատեղը կարող է օգտագործվել նաև
առջևի ուղևորի նստատեղի վրա: Միշտ հետևեք տրանսպորտային միջոցի
արտադրողի կողմից նշված խորհուրդներին։
(l)
ISOFIX-Connect կարգավորման
բռնակ
(m) ISOFIX-Connect արձակման
կոճակ
(n) ISOFIX-Connect
անվտանգության ցուցիչ
(o) ISOFIX ամրացման կետեր
(p) ԿԳՊ գործարկման կոճակ
(q) Անվտանգության սեղանիկի
կենտրոնական կարգավորման
կոճակ
(r)
Դիրքի կարգավորման կոճակ
(s) Հիմք
(t)
Հիմքի արձակման կոճակներ
(u) Սեղմիչներ
(v) Լծակ հետ թեքվող գլխակալի

Werbung

Inhaltsverzeichnis
loading

Inhaltsverzeichnis