Herunterladen Inhalt Inhalt Diese Seite drucken

CYBEX Gold SOLUTION G I-FIX Bedienungsanleitung Seite 117

Inhaltsverzeichnis

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 4
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
UN R129/03
SOLUTION G I-FIX
Specific Vehicle
CYBEX Solution G i-Fix ավտոմատ երեք կետանոց
Booster Seat
գոտիով. 100 սմ – 150 սմ
100cm – 150cm
Տարիքը՝ մոտ. 3 տարեկանից մինչև մոտ. 12 տարեկան
030058
UN Regulation
No. 129/03
Cybex GmbH
Riedingerstr. 18, 95448 Bayreuth
Germany
Շնորհակալություն­մեքենայի­մանկական­նստատեղ­ընտրելիս­Solution­
G­i-Fix-ն­ընտրելու­համար:
Ուշադիր­կարդացեք­Օգտագործման­ձեռնարկը՝­նախքան­Ձեր­
մեքենայի­մեջ­նստատեղը­տեղադրելը,­և­այն­մշտապես­պահեք­
ձեռքի­տակ՝­համապատասխան­խցիկում­(12)։
ԿԱՐևՈՐ­ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Առանց Տեսակը հաստատող մարմնի հավանության չի կարելի
ձևափոխել կամ որևէ բան ավելացնել մեքենայի մանկական նստատեղի
վրա:
Ձեր երեխայի պատշաճ պաշտպանվածությունն ապահովելու համար
միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի մանկական
նստատեղը ձեռնարկում նկարագրվածի համաձայն։
Մի՛ օգտագործեք, եթե երեխայի հասակը 100 սմ-ից պակաս է:
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
Հարմար է միայն տրանսպորտային միջոցների նստատեղերի համար,
որոնք ունեն ավտոմատ երեք կետանոց գոտիներ, որոնք հաստատված
են ՄԱԿ-ի թիվ 16 կանոնակարգի կամ համանման չափանիշների
համաձայն:
Մի օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր, բացառությամբ
հրահանգներում նկարագրված և երեխայի համար պասիվ
անվտանգության համակարգի վրա նշված կետերից։
Երեխայի նստատեղի թիկնակի ամբողջ մակերեսը պետք է հպվի
մեքենայի թիկնակին։
Ուսագոտին պետք է ձգվի դեպի վեր և ամրանա մեջքին։ Մեքենայի մեջ
այն երբեք չպետք է ձգվի առաջ՝ դեպի գոտու վերին կետը։
Մեքենայի գոտու ամրակը երբեք չպետք է հատի նստատեղի
արմնկակալը։ Եթե գոտու լեզվակը չափազանց երկար է, ապա
մանկական նստատեղը հարմար չէ մեքենայում այս դիրքում
օգտագործելու համար:
Տրանսպորտային միջոցի երեք կետանոց գոտին պետք է անցնի միայն
դրա համար նախատեսված ուղղություններով։ Գոտու ուղղությունները
մանրամասն կերպով նկարագրված են սույն ձեռնարկում և նշված են
կանաչ գույնով մանկական նստատեղի վրա:
Գոտկատեղի անվտանգության գոտին պետք է հնարավորինս ցածր
ամրացնել Ձեր երեխայի աճուկի շուրջը պատահարի դեպքում
առավելագույն անվտանգություն ապահովելու համար:
Յուրաքանչյուր օգտագործումից առաջ համոզվեք, որ տրանսպորտային
միջոցի ավտոմատ երեք կետանոց ամրագոտին ճիշտ հարմարեցված է
և ամուր գրկում է երեխայի մարմինը: Երբեք մի ոլորեք գոտին:
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով ուսագոտիների
համապատասխան հարմարեցումը:
Մեքենայի մանկական նստատեղը միշտ պետք է ճիշտ ամրացված լինի
մեքենայում, նույնիսկ այն ժամանակ, երբ այն չի օգտագործվում:
Միշտ համոզվեք, որ մեքենայի մանկական նստատեղը սեղմված չէ
մեքենայի դուռը փակելիս կամ հետևի նստատեղը կարգավորելիս:
Ավտոմեքենայի նստատեղը նույնպես փորձարկվում և հաստատվում է
առանց Կողային հարվածից գծային պաշտպանության:
Մեքենայում առկա ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա պետք է
մշտապես ամուր կապված լինի: Այլապես, դրանք կարող են ընկնել
տրանսպորտային միջոցի մեջ, որը կարող է հանգեցնել մահացու
վնասվածքների:
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
պատյանի: Համոզվեք, որ միայն օրիգինալ CYBEX նստատեղի պատյան
է օգտագործվում, քանի որ պատյանը նստատեղի գործառույթի
գլխավոր տարր է։
Երբեք մի թողեք Ձեր երեխային առանց ուղեկցության մեքենայի մեջ:
Երեխաների համար պասիվ անվտանգության համակարգի մասերը
կարող են տաքանալ արևի ճառագայթներից և կարող են այրել Ձեր
երեխայի մաշկը: Պաշտպանեք Ձեր երեխային և մեքենայի նստատեղն
արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից:
HY
115

Quicklinks ausblenden:

Werbung

Inhaltsverzeichnis
loading

Inhaltsverzeichnis