Herunterladen Inhalt Inhalt Diese Seite drucken

Metabo W 22-180 MVT Originalbetriebsanleitung Seite 133

Vorschau ausblenden Andere Handbücher für W 22-180 MVT:
Inhaltsverzeichnis

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 1
Չափավոր սեղմելով սարքը տեղաշարժել հղկվող մակերեսի
վրայով, որպեսզի հղկվող մակերեսը չտաքանա:
Մետաղե խոզանակներով մշակում.
Չափավոր ուժ գործադրել:
9. Մաքրում
Աշխատանքի ժամանակ գործիքի ներսում կարող են մշակվող
նյութի մասնիկներ հավաքվել: Կուտակված մասնիկները/փոշին
բացասական են ազդում սարքի հովացման համակարգի վրա:
Էլեկտրահաղորդիչ մասնիկների կուտակումը/նստվածքը
կարող է բացասաբար ազդել էլեկտրասարքի մեկուսացման
վրա և էլեկտրահարման վտանգ առաջացնել:
Էլեկտրական սարքը հաճախ և պարբերաբար մաքրել, բոլոր
անցքերից օդով քաշել հնարավոր կուտակված մասնիկները կամ
փչամաքրել չոր օդով: Այդ ժամանակ սարքը նախապես
անջատեք էլեկտրասնուցումից և կրեք պաշտպանիչ ակնոց և
տվյալ աշխատանքների համար նախատեսված շնչադիմակ:
Փչամաքրման ժամանակ ապահովեք ճիշտ օդաքաշ համակարգ
Բռնակի (10) կարգաբերման կոճակ. կոճակը
պարբերաբար փչամաքրեք կամ չոր օդով փչեք (կոճակը
սեղմած վիճակում, հիմնական բռնակի բոլոր 3 դիրքերով): Այդ
ժամանակ սարքը նախապես անջատեք էլեկտրասնուցումից և
կրեք պաշտպանիչ ակնոց և տարբեր փոշուց պաշտպանող
շնչադիմակ:
10. Խափանումների վերացում
Սարքերի/մոդելների անվանումը պարունակում է WE.
- Գերծանրաբեռնվածությունից պաշտպանություն.
Էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը (6) լուսավորվում
է իսկ բեռնվածքի ժամանակ պտույտների քանակը
ուժեղ նվազում է: Շարժիչի ջերմաստիճանը նորմայից
շատ բարձր է: Սարքը պարապ ընթացքի վրա միացնել մինչև
չհովանա և էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը չհանգի:
- Գերծանրաբեռնվածությունից պաշտպանություն.
Էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը (6) լուսավորվում
է իսկ բեռնվածքի ժամանակ պտույտների քանակը
ԹԵԹԵՎ նվազում է: Սարքը գերծանրաբեռնված է:
Շարունակեք աշխատել ավելի ցածր բեռնվածությամբ,
մինչև էլեկտրոնային ազդանշանը չհանգի:
- Էլեկտրոնային ապահովիչ անջատման ֆունկցիա.
Էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը (6) լուսավորվում
է և սարքը ինքնուրույն ԱՆՋԱՏՎՈՒՄ Է: Լարման տակ
արագության բարձրացման պարագայում (օր.՝ հանկարծակի
արգելափակման կամ հետհարվածումից հետո) գործիքը
անջատվում է: Գործիքը անջատել գլխավոր անջատիչից (9)
միայն: Այնուհետև նորից միացնել և շարունակել
աշխատանքը: Խուսափեք այլ արգելափակումներից: Տես
բաժին 4.2.
- Վերագործարկումից պաշտպանություն.
Էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը (6) ԹԱՐԹՈՒՄ Է
և սարքը չի աշխատում: Աշխատել է վերագործարկման
արգելափակման ֆունկցիան: Եթե միացած սարքը
անջատվում է սնուցման խրոցակից, կամ հոսանքազրկումից
որոշ ժամանակ անց էլեկտրամատակարարումը
վերականգնվում է, սարքը չի վերագործարկվում: Սարքը
անջատել և նորից միացնել:
- Միացնելուց հետո սարքը շատ արագ հասնում է
առավելագույն արագությանը՝ պտույտների
առավելագույն քանակին, այսինքն արագության
սահմանափակիչը (փափուկ գործարկման ֆունկցիան) չի
գործում: Առկա է էլեկտրոնիկայի սխալ, Էլեկտրոնիկայի՝
անվտանգության հետ կապված այլ ֆունկցիաներ չեն
գործում: Անհապաղ հանձնեք սարքը վերանորոգման (Տես
Գլուխ 12.):
W 22-180 MVT, W 22-230 MVT, W 24-180 MVT,
W 24-230 MVT, W 26-180 MVT, W 26-230 MVT․
- Միացման գործողությունները առաջացնում են լարման
կարճաժամկետ նվազեցում: Ոչ անթերի
էլեկտրամատակարարման պայմաններում վտանգված են
նաև այլ սարքերը: Ցանցի 0,2 Օհմից ցածր դիմադրության
պայմաններում խափանումներ չեն արձանագրվում:
11. Պարագաներ
Օգտագործեք միայն օրիգինալ Metabo պարագաներ:
Օգտագործեք միայն այս ուղեցույցում նշված պահանջներին և
չափանիշներին համապատասխանող պարագաներ:
Պարագաները ճիշտ և անվտանգ եղանակով ամրացնել
սարքին: Եթե սեղմիչ բռնակի հետ է շահագործվում սարքը,
ապա պինդ ամրացրեք սարքը: Եթե սարքը անկառավարելի է
դառնում, առաջանում է վնասվածքներ ստանալու վտանգ:
Տես էջ 4:
Օգտագործեք բացառապես տվյալ աշխատանքների
համար նախատեսված հղկասկավառակ/գործիք և
համապատասխան պաշտպանիչ պատյան: Տես էջ 5:
(Նկարները բերված են միայն օրինակի համար):
Իրականացվող աշխատանքներ.
1 = Հղկում մակերևույթով
2 = Կտրահղկում
3 = Անցքերի հորատում
4 = Մետաղական խոզանակներով հղկում
5 = Հղկում հղկաթղթով
Սարքի հետ կիրառվող գործիքներ.
1.1 = Կոպտամշակող սկավառակներ
1.2 = Հղկագլխիկ (կերամիկական)
2.1 = Կտրող սկավառակ «Մետաղ»
2.2 = Կտրող սկավառակ «Քարե պատ/Բետոն»
2.3 = Ալմաստե կտրող սկավառակ «Քարե պատ/Բետոն»
2.4 = Կտրող սկավառակ երկակի ֆունկցիայով (համակցված
հղկող և կտրող սկավառակ)
3.1 = Ալմաստե հորատիչ գլխիկներ
4.1 = Կլոր խոզանակներ
4.2 = Գավաթաձև խոզանակներ
5.1 = Գառան մորթով փայլնող սկավառակներ
5.2 = Հենաշրջաններ հղկասկավառակների համար
Նախատեսված պաշտպանիչ կափարիչ/պատյան.
Տիպ A = Պաշտպանիչ կափարիչ/պատյան կտրող
սկավառակների համար
Տիպ B = Պաշտպանիչ կափարիչ հղկման աշխատանքների
համար
Տիպ C = Պաշտպանիչ կափարիչ հղկման և կտրման
աշխատանքների համար (համակցում)
Տիպ D = Պաշտպանիչ կափարիչ գավաթաձև հղկագլխիկի
համար
Տիպ F = Օդաքաշ հարմարանք մակերևույթով կտրման
աշխատանքների համար
Այլ պարագաներ.
(տե՛ս www.metabo.com կայքում)
A Մետաղական հենող
B Սեղմիչ մանեկ (14)
C Արագասեղմիչ մանեկ (1)
Լրացուցիչ պարագաների ամբողջական ծրագրին
ծանոթանալու համար այցելեք www.metabo.com կամ
օգտվեք պարագաների հիմնական կատալոգից:
ՀԱՅԵՐԵՆ hy
133

Werbung

Inhaltsverzeichnis
loading

Inhaltsverzeichnis