Herunterladen Inhalt Inhalt Diese Seite drucken

Metabo W 22-180 MVT Originalbetriebsanleitung Seite 129

Vorschau ausblenden Andere Handbücher für W 22-180 MVT:
Inhaltsverzeichnis

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 1
հանման, կտրման համար: Կտրող սկավառակի շեղ կիրառումը
ուժի կողային ներգործմամբ կարող է կոտրել սկավառակները:
ե) Միշտ օգտագործեք չվնասված սեղմիչ կցաշուրթային
միացում՝ ընտրած հղկասկավառակին
համապատասխան չափսի և ձևի: Համապատասխան
կցաշուրթային միացումը ապահովում է սկավառակի ամուր
դիրքը և նվազեցնում սկավառակի կոտրվելու վտանգը: Կտրող
սկավառակների կցաշուրթը կարող է տարբերվել
հղկասկավառակների կցաշուրթից:
զ) Մի օգտագործեք տրամաչափով ավելի մեծ
գործիքներից հին սկավառակներ: Ավելի մեծ
տրամաչափով էլ. գործիքների համար նախատեսված
սկավառակները պտույտների ավելի քիչ քանակի գործիքների
համար են և նախատեսվածից ավելի արագ պտտեցման
դեպքում կամ պտույտների ավելի բարձ քանակով գործիքով
օգտագործվելից կարող են կոտրվել:
է) Երկակի նշանակության սկավառակներ
օգտագործելիս միշտ օգտագործեք տվյալ կատարվող
գործողության համար համապատասխան պաշտպանիչ
կափարիչ: Սխալ պաշտպանիչ կափարիչի օգտագործումը
կարող է չապահովել համապատասխան պաշտպանություն և
հանգեցնել լուրջ վնասվածքների:
4.4
Անվտանգության լրացուցիչ ցուցումներ կտրման
հղկման աշխատանքներ կատարելիս.
ա) Խուսափեք կտրող սկավառակի արգելափակումից և
մի կիրառեք չափից ավել սեղման ուժ: Մի արեք շատ
խորը կտրվածքներ: Կտրող սկավառակի գերծանրաբեռնումը
բարձրացնում է թեքման և արգելափակման վտանգը,
վերջինների հետևանքով հետևաբար հետհարվածի և
սկավառակի կոտրման հավանականությունը:
բ) Զգույշ մնացեք պտտվող սկավառակի դիմային և
ետային հատվածներից: Եթե կտրող սկավառակը
հեռվացնում եք ձեզանից, խրվելով նախապատրաստվածքի մեջ,
պտտվվող սկավառակով գործիքը կարող է հետ հարվածել ձեր
ուղղությամբ:
գ) Եթե կտրող սկավառակը լռվում է կամ ընդհատում եք
աշխատանքը, անջատեք էլ. գործիքը, պահեք այն մինչև
սկավառակը չդադարի պտտվել: Երբեք մի փորձեք
պտտվող կտրող սկավառակը հանել կտրվածքից,
հակառակ դեպքում հետհարվածում տեղի կունենա:
Գտեք և վերացրեք սկավառակի լռվելու պատճառը:
դ) Մի միացրեք գործիքը, մինչև սկավառակը
չառանձնանա նախապատրաստվածքից: Սպասեք, մինչև
կտրող սարքը սկսվի պտտվել իր լիարժեք արագությամբ,
դրանից հետև միայն շարունակեք կտրվածքը: Այլապես
սկավառակը կարող է լռվել, անջատվել դետալից կամ
հետհարվածում առաջացնել:
ե) Ամրացրեք մշակվող սալեր, մեծ չափսի դետալներ՝
լռված սկավառակի պատճառով հետհարվածումը
կանխարգելելու համար: Մեծ
նախապատրաստվածքներ, դետալներ կարող են ծռվել
սեփական քաշի ազդեցության տակ:
Նախապատրաստվածքը, դետալը անհրաժեշտ է ամրացնել
երկու կողմից՝ կտրվածքի ծայրից և եզրի հատվածներում:
զ) Առավել զգույշ եղեք պատերի մեջ «գրպանների»
բացման ժամանակ և այլ ամբողջությամբ չերևացող
հատվածների հետ: Սկավառակը կարող է կտրման ժամանակ
հանդիպել գազի, ջրի խողովակատարին, էլեկտրական լարերին
կամ այլ առարկաներին, ինչը կառաջացնի հետհարվածում:
է) Մի կատարեք կոր կտրվածքներ: Կտրող սկավառակի
գերծանրաբեռնումը բարձրացնում է թեքման և
արգելափակման վտանգը, վերջինների հետևանքով հետևաբար
հետհարվածի և սկավառակի կոտրման հավանականությունը,
ինչը կարող է հանգեցնել լուրջ վնասվածքների:
4.5
Անվտանգության լրացուցիչ ցուցումներ
հղկաթղթով հղկման աշխատանքներ կատարելիս.
ա) Օգտագործեք միայն ճիշտ չափսի
հղկասկավառակներ և հետևեք հղկասարքի չափսերին
վերաբերող արտադրողի ցուցումներին:
Հղկասկավառակներ, որոնք հենաշրջանից դուրս են մնում,
կարող են վնասվածքների պատճառ դառնալ, ինչպես նաև
բերել հղկասկավառակի խրվելուն/լռվելուն, ճղվելուն կամ էլ.
գործիքի հետհարվածում առաջացնել:
4.6
Անվտանգության հատուկ ցուցումներ երկաթե
խոզանակներով աշխատանքների ժամանակ.
ա) Ի նկատի ունեցեք, որ խոզանակները նույնիսկ
սովորական օգտագործման ժամանակ կորցնում են
իրենց մազիկները: Մի գերծանրաբեռնեք խոզանակի
լարերը/մազիկները չափից դուրս ուժ կիրառելով:
Խոզանակից պոկվող մետաղական մազիկները կարող են
հեշտությամբ կպնել բարակ հագուստին կամ ներթափանցել
մաշկի տակ:
բ) Եթե նախատեսված և ցուցված է պաշտպանիչ
պատյանի օգտագործում, համոզվեք, որ խոզանակն ու
պաշտպանիչ պատյանը չեն դիպչում իրար: Ափսեաձև և
կոնաձև/բաժակաձև խոզանակները սեղմման և
կենտրոնախույս ուժի հետևանքով կարող են տրամագծով
մեծանալ:
4.7
Լրացուցիչ անվտանգության ցուցումներ.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Միշտ կրեք պաշտպանիչ
ակնոց:
Կրե՛ք պաշտպանիչ ականջակալներ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Էլեկտրական գործիքով
աշխատելիս այն մշտապես բռնեք երկու ձեռքով:
Մի օգտագործեք հղկման աշխատանքների համար
նախատեսված պաշտպանիչ կափարիչը հղկակտրման
աշխատանքների ժամանակ: Կտրող սկավառակներով
աշխատելիս, անվտանգության կանոններից ելնելով
օգտագործել կտրող սկավառակների համար հատուկ
նախատեսված կափարիչը/պատյանը:
Մի օգտագործեք ալմաստե կտրող սկավառակներ, որոնց
ատամների քայլը 10 մմ -ից ավելի է: Թույլատրելի են միայն
բացասական արտաթիռով կտրման անկյուններ:
Բազմաշերտ կտրող սկավառակների օգտագործումը
թուլատրելի է միայն դրանց ուժեղացված լինելու դեպքում:
Եթե պահանջվում է և տրված է հղկանյութի հետ, օգտագործեք
էլաստիկ միջադիր:
Ուշադրություն դարձնել գործիքների և պարագաների
արտադրողների ցուցումներին: Պաշտպանել սկավառակները
ճարպից և փոշուց:
Սարքի հետ օգտագործվող գործիքները պահպանել և
օգտագործել խնամքով, արտադրողի ցուցումներին
համապատասխան:
Երբեք չօգտագործել կտրող հղկասկավառակենրը
կոպտամշակման կամ կեղևահանման աշխատանքների համար:
Չի կարելի կտրող հղկասկավառակները ենթարկել կողային
ճնշման:
ՀԱՅԵՐԵՆ hy
129

Werbung

Inhaltsverzeichnis
loading

Inhaltsverzeichnis