Herunterladen Inhalt Inhalt Diese Seite drucken

Hy Օգտագործման Սկզբնական Ուղեցույց - Metabo W 750-100 Originalbetriebsanleitung

Vorschau ausblenden Andere Handbücher für W 750-100:
Inhaltsverzeichnis

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 1
hy
ՀԱՅԵՐԵՆ
Օգտագործման սկզբնական ուղեցույց
1. Համապատասխանության
հավաստագիր
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս անկյունային հղկող
սարքերը, յուրաքանչյուրն իր տիպով և սերիական համարով
նույնականացված *1), համապատասխանում են հրահանգների
*2) և նորմերի *3) բոլոր մասնագիտական դրույթներին:
Տեխնիկական փաստաթղթերի համար *4) տես էջ 3:
2. Կիրառման բնագավառներ
Անկյունային հղկող սարքերը Metabo օրիգինալ համալրող
մասերի և աքսեսուարների հետ շահագործման պարագայում
նախատեսված են հղկման, հղկաթղթով քսահարթման/
կոպտամշակման, մետաղական խոզանակներով մշակման
աշխատանքների համար, ինչպես նաև առանց ջրի կիրառման
մետաղի, բետոնի, քարի և նմանատիպ նյութերի կտրման
աշխատանքների համար:
Այլ նպատակներով կամ սխալ օգտագործման արդյունքում
առաջացած վնասների համար պատասխանատվությունը կրում
է բացառապես օգտագործողը:
Պարտադիր հետևել կից ներկայացվող անվտանգության
ցուցումներին և կատարել դժբախտ պատահարների կանխման
ուղությամբ կանխարգելիչ ընդհանուր միջոցառումները:
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ
Ձեր անվտանգության և Ձեր գործիքի
սարքինության և ապահովության համար
ուշադրություն դարձրեք ուղեցույցում այս նշանով
նշված հատվածներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վնասվածք ստանալու վտանգը
կանխարգելելու, նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարդացեք անվտանգության
բոլոր ցուցումները, կանոնները և ուշադրություն
դարձրեք այս էլեկտրական գործիքի վրա գտնվող բոլոր
զգուշացնող նշաններին:
չհետևելը կարող է հանգեցնել էլեկտրական հարվածի, հրդեհի
և/կամ ծանր մարմնական վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն ու ուղեցույցը
պահպանել նաև ապագայի համար:
Ձեր էլեկտրական գործիքը փոխանցեք միայն փաստաթղթերի,
ուղեցույցի հետ միասին:
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
4.1
Ընդհանուր անվտանգության ցուցումներ
հղկման, հարթեցման, երկաթե խոզանակներով
մշակման և կտրման աշխատանքների ժամանակ.
ա) Այս էլեկտրական գործիքը նախատեսված է որպես
հղկող, հարթեցնող, երկաթե խոզանակով, կտրող/հղկող
սկավառակներով աշխատող և անցք կտրող սարք
շահագործելու համար: Կարդացե՛ք այս գործիքի
լրակազմի մեջ ներառված բոլոր ուղեցույցները,
անվտանգության ցուցումները, ուսումնասիրեք
120
Անվտանգության ցուցումներին
տեխնիկական պատկերներն ու բնութագրերը: Ստորև
նկարագրված ցուցումներից որևէ մեկին չհետևելը կարող է
հանգեցնել էլեկտրական հոսանքից վնասվելուն, հրդեհի և/
կամ ծանր մարմնական վնասվածքների պատճառ դառնալ:
բ) Այս էլեկտրական գործիքը նախատեսված չէ
փայլեցման աշխատանքների համար: Գործիքի ոչ
նպատակային կամ չնախատեսված նպատակներով
օգտագործումը կարող է վտանգավոր լինել և վնասվածքների
պատճառ դառնալ
գ) Մի օգտագործեք էլեկտրական գործիքը այնպիսի
գործառույթների համար, որոնց համար այն
նախատեսված չէ արտադրողի կողմից: Նման
փոփոխությունը կամ սխալ օգտագործումը կարող են բերել
վերահսկողության կորստի և հանգեցնել լուրջ վնասվածքների:
դ) Մի՛ օգտագործեք այլ գործիք, բացի տվյալ
էլեկտրական սարքի համար արտադրողի կողմից
հատուկ ցուցված կամ նախատեսված գործիքներից/
պարագաներից: Եթե նույնիսկ որևէ պարագաներ ամրանում
են էլեկտրական գործիքին, այն դեռ չի երաշխավորում
անվտանգ շահագործում:
ե) Կիրառվող գործիքի թույլատրելի պտույտների
աշխատանքային քանակը պետք է առնվազն
համապատասխանի էլեկտրական գործիքի վրա նշված
պտույտների առավելագույն քանակին: Սարքի հետ
օգտագործվող գործիքները (սկավառակներ, խոզանակներ),
որոնք թույլատրելիից ավելի արագ են պտտվում, կարող են
կոտրվել կամ պոկվել գործիքից:
զ) Ներդիր գործիքի արտաքին տրամագիծը և
հաստությունը պետք է համապատասխանի ձեր
էլեկտրական գործիքի չափի բնութագրերին: Սխալ
չափսի սկավառակներ չեն կարող վերահսկելի կամ անվտանգ
լինել աշխատանքի ընթացքում:
է) Ներդիր գործիքի ամրացման չափերը պետք է
համապատասխանեն էլեկտրական գործիքների
ամրացման չափերին: Էլեկտրական գործիքի վրա ոչ
կատարյալ ճշգրիտ նստեցված աքսեսուարները պտտվում են
անհամաչափ, ուժեղ թռթռում են և կարող են անկառավարելի
դառնալ:
ը) Մի՛ օգտագործեք վնասված ներդիր գործիքներ:
Յուրաքանչյուր կիրառումից առաջ ստուգեք հղկող
սկավառակների ու երկաթե խոզանակների
մաշվածության աստիճանը, համոզվեք, որ
սկավառակների վրա չկան պոկված կտորներ, ճաքեր,
ուժեղ մաշված հատվածներ, երկաթե խազանակները
չպետք է կոտրված մետաղալարեր ունենան: Եթե հղկող
գործիքը կամ էլեկտրական գործիքը վայր են ընկնում,
ստուգեք և համոզվեք, որ նրանք չեն վնասվել.
օգտագործեք չվնասված գործիքներ և պարագաներ:
Գործիքը ստուգելուց և շահագործման համար
տեղադրելուց հետո, մեկ րոպե շարունակ միացրած
թողեք այն առավելագույն պտույտների քանակի վրա՝
հեռու պահելով ներկա գտնվող անձանցից և ինքներդ
պահպանելով անվտանգ հեռավորություն պտտվող
էլեկրտական գործիքից: Վնասված գործիքները սովորաբար
կոտրվում են այս փորձարկման ժամանակ:
թ) Կրե՛ք անձնական պաշտպանության հանդերձանք Ըստ
կիրառման եղանակի կրեք պաշտպանիչ սաղավարտ,
աչքերը պաշտպանող վահանակ կամ պաշտպանիչ
ակնոց: Անհրաժեշտության դեպքում կրեք պաշտպանիչ
դիմակ, պաշտպանիչ ականջակալ, ձեռնոց կամ
հղկակտորներից և մշակվող նյութի մասնիկներից
պաշտպանող գոգնոց: Աչքերը պետք է պաշտպանված լինեն

Werbung

Inhaltsverzeichnis
loading

Inhaltsverzeichnis