Herunterladen Diese Seite drucken

CYBEX Gold SIRONA Gi i-Size Bedienungsanleitung Seite 119

Vorschau ausblenden Andere Handbücher für SIRONA Gi i-Size:

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 1
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
Sirona Gi i-Size
i-Size universal ISOFIX
UN R129/03
Չափսերը՝ 61 – 105 սմ
Քաշ՝ առավել. 20 կգ
UN Regulation No. 129/03
Շնորհակալություն Ձեր մեքենայի նստատեղն ընտրելիս Sirona Gi i-Size-ի
վրա կանգ առնելու համար:
Նախքան մեքենայի նստատեղը ձեր մեքենայի մեջ տեղադրելն՝ ուշադիր
կարդացեք այս օգտագործողի ձեռնարկը և միշտ պահեք այն ձեռքի տակ՝
հետագա տեղեկության համար:
ԿԱՐևՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել մեքենայի մանկական
նստատեղը առջևի ուղևորի նստատեղի վրա, որի առջևի
անվտանգության բարձիկն ակտիվ է:
Առանց Տեսակը հաստատող մարմնի հավանության չի կարելի ձևափոխել
կամ ինչ-որ բան ավելացնել մեքենայի մանկական նստատեղին:
Ձեր երեխայի՝ պատշաճ ձևով պաշտպանվածությունն ապահովելու
համար միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի
նստատեղն այնպես, ինչպես որ նկարագրված է Օգտագործման
ուղեցույցում:
Մի՛ օգտագործեք շարժման ուղղությամբ դիրքը նախքան երեխայի 15
ամսականըև 76 սմ հասակը:
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
Օգտագործման ուղեցույցում նկարագրվածից և երեխայի համար պասիվ
անվտանգության համակարգում նշվածից բացի մի՛
օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր:
Ամրագոտու վրայի գոտկատեղի անվտանգության գոտիները պետք է
հնարավորինս ցածր ամրացնել Ձեր երեխայի աճուկի շուրջը, որպեսզի
պատահարի դեպքում օպտիմալ ազդեցությունն ապահովվի:
SIRONA GI I-SIZE
61–105 cm
max. 20 kg
030093
Cybex GmbH
Riedingerstr. 18, 95448 Bayreuth
Germany
Յուրաքանչյուր ուղևորությունից առաջ համոզվեք, որ հինգ կետանոց
ամրագոտին ճիշտ հարմարեցված է և ամուր գրկում է երեխայի մարմինը:
Երբեք չպետք է ոլորել գոտիները:
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով ուսագոտիների
համապատասխան հարմարեցումը:
Ավտոմեքենայի նստատեղը պետք է միշտ ճիշտ տեղադրված և
ամրացված լինի տրանսպորտային միջոցի մեջ, նույնիսկ երբ այն
ընթացքի մեջ չէ:
Տելեսկոպիկ "ոտնակը" պետք է մշտապես լինի անմիջական կոնտակտի
մեջ տրանսպորտային միջոցի հատակի հետ: Եթե Ձեր տրանսպորտային
միջոցն ունի պահեստային խցիկներ ոտնատեղում, մի՛ մոռացեք կապ
հաստատել տրանսպորտային միջոցի արտադրողի հետ, որպեսզի
համոզվեք, որ տրանսպորտային միջոցի հատակը կարող է պահել
տելեսկոպիկ "ոտնակը":
Վարելիս մեքենայի նստատեղը միշտ պետք է ամրացված լինի դեպի ետ
դիրքում կամ շարժման ուղղությամբ դիրքում:
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս
կամ հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղն ինչ-որ
մակերեսի սեղմված չէ։
Ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա, որն առկա է տրանսպորտային
միջոցում, պետք է միշտ ամուր կապված լինի: Այլապես, դրանք կարող
են ընկնել տրանսպորտային միջոցի մեջ, ինչն էլ կարող է պատճառել
մահացու վնասվածքներ:
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
պատյանի: Համոզվեք, որ միայն օրիգինալ CYBEX նստատեղի պատյան է
օգտագործվում, քանի որ պատյանը գլխավոր տարր է, որը հնարավոր է
դարձնում նստատեղի ճիշտ գործառույթը:
Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք տրանսպորտային
միջոցում:
Երեխաների համար պասիվ անվտանգության այս համակարգի մասերը
կարող են տաքանալ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը
ենթարկվելիս և կարող են այրել Ձեր երեխայի մաշկը: Պաշտպանեք
Ձեր երեխային և մեքենայի նստատեղն արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությունից:
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի վնաս
պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Խնդրում ենք փոխել մեքենայի
մանկական նստատեղը պատահարից հետո: Կասկածի դեպքում խնդրում
ենք խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ արտադրողի հետ:
Պլաստիկ մասերը կարելի է լվանալ նուրբ մաքրող նյութով և տաք ջրով:
Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ սպիտակեցնող
միջոցներ:
HY
115

Werbung

loading

Diese Anleitung auch für:

524001443