Որպեսզի մեքենայի նստատեղի անվտանգության բարձիկը լինի
ակտիվ, պետք է պահպանվեն հետևյալ պայմանները.
• Մարտկոցի լիցքավորման մակարդակը լինի բավարար:
• Մեքենայի նստատեղը տեղադրված լինի ճիշտ, իսկ
պաշտպանիչ վահանը՝ ամրացված ճարմանդին:
• Ցուցադրման վահանակի բոլոր ցուցիչները լինեն ԿԱՆԱՉ:
ՄԱՐՏԿՈՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
(3)
(3)
Կախված մարտկոցի կյանքի տևողությունից և օգտագործման
ձևից, գուցե անհրաժեշտ լինի փոխել մարտկոցները: Եթե
մարտկոցները լիցքաթափված են, ապա անվտանգության
բարձիկը, ցուցիչները և նախազգուշացնող ազդանշանները
ակտիվ չեն լինի:
Նախազգուշացնող ազդանշանը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է
փոխել մարտկոցները։
Մարտկոցները փոխելու համար հարկավոր է համապատասխան
գործիքով բացել մարտկոցի խցիկը (3): Մարտկոցները փոխելուց
հետո այս խցիկը պետք է կրկին փակել: Ցուցադրման վահանակի
վրա մարտկոցի ցուցիչը ԿԿԱՆԱՉԻ: Եթե մարտկոցները
փոխելուց հետո ցուցադրման վահանակը չի լուսավորվում, դիմեք
վաճառողին կամ արտադրողին:
Խորհուրդ է տրվում օգտագործել միայն CR17450 տեսակի
մարտկոցներ (3V DC):
HY
774