Herunterladen Inhalt Inhalt Diese Seite drucken

Metabo WEPBA 19-125 Q DS M-Brush Originalbetriebsanleitung Seite 135

Inhaltsverzeichnis

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 1
- Կատդացե՛ք և հետևե՛ք գործիքի անվտանգության փոկի
կիրառման հրահանգներին:
- Յուրաքանչյուր օգտագործումից առաջ ստուգե՛ք գործիքը
(հատկապես ամրակման հանգույցը) և գործիքի ամրափոկը՝
վնասված հատվածների և անխափան աշխատանքի համար
(այդ թվում՝ փոկի գործվածքը և կարերը): Մի՛ օգտագործեք
գործիքը կամ գործիքի անվտանգության ամրափոկը, եթե
նրանք վնասված են կամ ոչ պատշաճ կերպով են գործում:
- Մի՛ ամրացրեք գործիքի ամրափոկը ձեր մարմնին: Գործիքի
անվտանգության ամրափոկը/ամրագոտին ամրացրեք
այնպիսի ամուր հարմարանքին, որը կարող է դիմակայել
ընկնող գործիքի ուժին:
- Ճմլման, կտրվածքների և խճճվելու վտանգ: Մի՛ օգտագործեք
գործիքի ապահովիչ ամրագոտին շարժվող մասերի,
մեխանիզմների և միացված այլ սարքավորումների/
գործիքների մոտ:
- Չի թույլատրվում փոխարինել գործիքի ամրագոտու
միացումը կամ օգտագործել այն այլ նպատակներով, քան
նկարագրված է օգտագործման այս ուղեցույցում:
- Ապահովիչ ամրագոտին գործիքին ամրացրեք միայն
կարաբինով/կեռիկով: Չի թույլատվրում ամրագոտին
գործիքին ամրացնել հանգույցի կամ օղակի միջոցով: Չի
թույլատրվում ամրացման համար օգտագործել ամրակման
լարեր կամ պարաններ: Օգտագործեք բացառապես
երկկողմանի կողպման համակարգով կարաբիններ: Չի
թույլատրվում օգտագործել միայն մեկ մղլակով
կարաբիններ:
- Այնպես ամրացրեք գործիքի ապահովիչ ամրափոկը, որպեսզի
գործիքը ընկնելու դեպքում հեռվանա օգտագործողից: Ընկած
գործիքները տատանվում են գործիքի ամրագոտու վրա և
կարող են վնասվածքների կամ օգտագործողի
հավասարակշռության կորստի հանգեցնել:
- Երբեք մի ամրացրեք ապահովիչ ամրագոտին մեկից ավելի
գործիքին:
- Ապահովիչ ամրակման գոտին գործիքին ամրացնելու համար
օգտագործեք միայն դրա համար նախատեսված ամրակման
կետեր (ամրակման հանգույցներ) (10): ԵՐԲԵՔ ՄԻ
ձևափոխեք գործիքը՝ կցման կետ ստեղծելու համար:
- Չի թույլատրվում ապահովիչ ամրագոտին/ամրափոկը
գործիքին ամրացնել այնպես, որ ամրացման հետևանքով այն
խոչնդոտի անվտանգության սարքերի, անջատիչների կամ
ապահովիչների աշխատանքին:
- Գործիքի ապահովիչ ամրագոտին հեռու պահեք կիրառվող
պարագաներից (սկավառակ, շեղբ և նմանատիպ գործիքներ):
- Պաշտպանե՛ք գործիքի ապահովիչ ամրագոտին կայծերից և
տաշեղից:
- Պաշտպանե՛ք գործիքի ապահովիչ ամրագոտին սուր
եզրերից, շեղբերից/սայրերից և նմանատիպ առարկաներից:
Մի՛ կանգնեք գործիքի/սարքի կամ ապահովիչ ամրափոկի
վրա:
- Չի թույլատրվում ապահովիչ ամրագոտիները կամ
ամրակման հարմարանքները օգտագործել որպես լծակի
գործողության խթանիչ:
- Ապահովեք բավականաչափ տարածություն՝ ընկման գոտի
ապահովելու համար: Ընկման գոտում չպետք է մարդիկ
գտնվեն:
- Գործիքի ընկնելուց հետո փոխարինե՛ք լարը և ստուգեք
գարծիքը հնարավոր վնասվածքների համար: Ամեն ընկնելուց
հետո գործիքը պետք է ստուգվի մասնագետների կողմից և,
անհրաժեշտության դեպքում, վերանորոգվի:
- Մի՛ փորձեք բռնել ընկնող գործիքը: Դա կարող է
վնասվածքների բերել:
8.5
Պտտել փոխանցումատուփը
Տես էջ 3 Նկար E:
- Խրոցակը անջատել էլ. սնուցման վարդակից:
- Պտուտակահանել լծակի ամրացման պտուտակը (a) (17):
Հանել պտուտակը, լծակը (իր թիթեղավոր մասի հետ
միասին) և մի կողմ դնել:
- Պտուտակահանել փոխանցումատուփի 4 պատուտակները
(b): ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ: Փոխանցումատուփը
չքաշե՛լ:
- Փոխանցումատուփը պտտել ցանկալի դիրքով՝ առանց
քաշելու:
- Ներպտուտակել փոխանցումատուփի 4 պատուտակները (b)
առկա պարուրակներում: Ձգման պտտող մոմենտ = 3,0 Նմ
+/- 0,3 Նմ:
- Լծակին իր դիրքում սեղմող երիթը մի կողմ հրել և լծակը
(17) (իր թիթեղավոր մասի հետ միասին) կրկին տեղադրել,
ամուր ձգել ամրացման պտուտակով (a): Ձգման պտտող
մոմենտ = 5,0 Նմ +/- 0,5 Նմ: Ստուգել՝ արդյո՞ք լծակը
ճիշտ է աշխատում. այն պետք է լինի երիթի ճնշման տակ:
9. Մաքրում
Աշխատանքի ժամանակ գործիքի ներսում կարող են մշակվող
նյութի մասնիկներ հավաքվել: Կուտակված մասնիկները/փոշին
բացասական են ազդում սարքի հովացման համակարգի վրա:
Էլեկտրահաղորդիչ մասնիկների կուտակումը/նստվածքը
կարող է բացասաբար ազդել էլեկտրասարքի մեկուսացման
վրա և էլեկտրահարման վտանգ առաջացնել:
Էլեկտրական սարքը հաճախ և պարբերաբար մաքրել, բոլոր
անցքերից օդով քաշել հնարավոր կուտակված մասնիկները կամ
փչամաքրել չոր օդով: Այդ ժամանակ սարքը նախապես
անջատեք էլեկտրասնուցումից և կրեք պաշտպանիչ ակնոց և
տարբեր փոշուց պաշտպանող շնչադիմակ:
10. Խափանումների վերացում
VTC, TC, VC էլեկտրոնիկայով սարքեր՝
Էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը (7) վառվում
է, իսկ բեռնվածքի ժամանակ պտույտների
քանակը նվազում է (ոչ W...RT): Սարքը նորմայից
ավել ծանրաբեռնված է: Սարքը պարապ ընթացքի վրա
միացնել, մինչև էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը հանգչի:
Սարքը չի միանում:Էլեկտրոնիկական
ազդանշանի ցուցիչը (7) (կախված լրակազմից)
թարթում է: Աշխատել է վերագործարկման
արգելափակման ֆունկցիան: Եթե միացած սարքը անջատվում
է սնուցման խրոցակից, կամ հոսանքազրկումից որոշ ժամանակ
անց էլեկտրամատակարարումը վերականգնվում է, սարքը չի
վերագործարկվում: Սարքը անջատել և նորից միացնել:
11. Պարագաներ
Օգտագործեք միայն օրիգինալ Metabo պարագաներ:
Տես էջ 5:
Օգտագործեք միայն այս ուղեցույցում նշված պահանջներին և
չափանիշներին համապատասխանող պարագաներ:
A Պաշտպանական պատյան կլիպսային միացումով /
Կտրող սկավառակի պաշտպանիչ պատյան
Նախատեսված է կտրող սկավառակների, ալմաստային կտրող
սկավառակների հետ օգտագործման համար: Կլիպսային
միացումով պաշտպանիչ պատյանը դառնում է կտրող
սկավառակի պաշտպանիչ պատյան:
B Պաշտպանիչ պատյան օդաքաշ համակարգի համար
կտրման աշխատանքների ժամանակ
Նախատեսված է ալմաստային սկավառակներով քարե
մակերեսներ կտրելու համար: Ունի կցան քարե փոշին կլանիչ
հարմարանք միացնելու համար:
ՀԱՅԵՐԵՆ hy
135

Werbung

Inhaltsverzeichnis
loading

Inhaltsverzeichnis