Herunterladen Diese Seite drucken

Whirlpool WHC20D013D1 Bedienungsanleitung Seite 166

Vorschau ausblenden Andere Handbücher für WHC20D013D1:

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 72
Ինչպես հալեցնել սառցարանի խցիկը
1 . Խորհուրդ է տրվում ջերմաստիճանը նշանակել Արագ սառցակալման/սառեցման* 4 ժամ առաջ` նախքան սառցարանի խցիկից մթերքը
հանելը` երկարացնելով մթերքի պահպանումը հալեցման փուլի ժամանակ:
2 . Հալեցնելու համար անհրաժեշտ է սարքավորումն անջատել և դարակները հանել: Դրեք սառցակալած մթերքը սառը տեղում: Բաց թողեք
դուռը որպեսզի սառույցը հալչի . Ջրի արտահոսքը կանխելու համար խորհուրդ է տրվում ներծծող կտոր դնել սառցարանի խցիկի հատակին և
պարբերաբար քամել այն .
3 . Մաքրեք սառցարանի խցիկի ներսի հատվածը և զգուշորեն չորացրեք այն .
4 . Միացրեք սարքավորւոմը և ետ դրեք մթերքը .
Ֆունկցիոնալ հնչյուններ
1 . Սարքավորման աշխատանքի ժամանակ` կոմպրեսորի արձակած ձայնային ազդանշանը համարվում է նորմալ:
2 . Կլկլոցը և շխկոցը առաջանում են, երբ սառեցման գազը անցում է կատարում
դեպի հովացման խողովակ, հետևաբար, դա նորմալ է:
3 . Դուք կարող եք լսել ճռռոցի ձայն, երբ կոմպրեսորը գտնվում է ակտիվ և ոչ ակտիվ վիճակում .
ըստ սարքավորման կառուցվածքի` դա համարվում է նորմալ ձայն:
4 . Ստուգեք, որպեսզի սառնարանի դռան պատշգամբերը և սառնարանի
դարակները պատշաճ կերպով դիրքավորված լինեն` հնարավոր թրթռումներից խուսափելու համար:
5 . Չի կարելի ապակե տարաներն անմիջապես (շշեր, բանկաներ և այլն) մեկը մյուսին հպված դնել` հնարավոր թրթռումներից խուսափելու
համար:
6 . Այս սարքավորումը հագեցած է մի կոմպրեսորով, որն աշխատում է օպտիմալ արագությամբ` էներգիայի սպառումը հասցնելով նվազագույնի:
Հետևաբար, կարող է պատահել այնպես, որ որոշ դեպքերում (ամռանը կամ երբ մեծ քանակության մթերք է դրվում) կոմպրեսորը կարող է
մեծացնել արագությունը և լինել ավելի աղմկոտ քան սովորաբար:
Խորհուրդներ` սարքավորումը չօգտագործելու դեպքում
Սարքավորումը չօգտագործելու դեպքում
Անջատեք սարքավորումն էլեկտրամատակարարումից, դատարկեք այն, հալեցրեք (եթե անհրաժեշտ է) և մաքրեք:
Թեթևակի բաց թողեք դռները, որպեսզի խցիկների ներսում օդի շրջանառություն կատարվի: Այս գործողությունն անելով դուք կխուսափեք
բորբոսի և վատ հոտերի առաջացումից:
Էլեկտրամատակարարման ընդհատման դեպքում
Փակ պահեք դռները, որպեսզի մթերքը հնարավորինս երկար մնա սառը: Նորից մի սառեցրեք այն մթերքը, որը մասամբ հալվել է: Եթե հոսանքը
երկար ժամանակ անջատված է, ապա քողարկված ահազանգը նույնպես կարող է ակտիվանալ (էլեկտրոնիկայի արտադրանքներում):
Մաքրում և պահպանում
Նախքան մաքրման և պահպանման որևէ գործողություն իրականացնելը, սարքավորումն անջատեք
հիմնական լարից կամ անջատեք հոսանքի մատակարարումը:
Երբեք չօգտագործեք հղկող մաքրիչներ: Երբեք չմաքրեք սառնարանի մասերը դյուրավառ
հեղուկներով:
Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրիչներ:
Կոճակները և վերահսկողության վահանակի էկրանը չպետք է մաքրել ալկոհոլով կամ ալկոհոլ
պարունակող նյութերով, այլև` չոր կտորով:
Ժամանակ առ ժամանակ մաքրեք սարքավորումը կտորով և տաք ջրի և չեզոք մաքրող նյութերի լուծույթով, հատկապես սառնարանի ներսի
հատվածը մաքրելու համար:
Հալեցման ջրի մշտական և ճիշտ հոսքն ապահովելու համար, անհրաժեշտ է պարբերաբար մաքրել արտահոսքի
խողովակը, որը գտնվում է սառնարանի խցիկի ետնամասում` մրգի և բանջարեղենի դարակի մոտ` օգտագործելով
դրա համար տրամադրված պարագան:
6
Օգտագործման և Խնամքի ուղեցույց

Werbung

loading