Herunterladen Inhalt Inhalt Diese Seite drucken

Philips AC0819 Benutzerhandbuch Seite 29

Vorschau ausblenden Andere Handbücher für AC0819:
Inhaltsverzeichnis

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 13
Ուշադրություն
  Ա նվտանգություն
Սարքն օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք այս օգտագործողի ձեռնարկը և պահեք այն՝
հետագայում օգտվելու համար։
Սարքի լավ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս թարմացնել օդամաքրիչը ամենավերջին
տարբերակով։ Թարմացումը կարող եք կատարել Air+ հավելվածի միջոցով
(միայն Wi-Fi գործառույթով ապրանքի դեպքում)։
Վտանգ
Էլեկտրահարումից և/կամ հրդեհից խուսափելու համար մի մաքրեք սարքը ջրով, որևէ այլ
հեղուկով կամ (դյուրավառ) լվացող միջոցներով և հետևեք, որպեսզի այդ հեղուկները չընկնեն
սարքի մեջ։
Սարքի մոտ մի ցողեք դյուրավառ նյութեր, օրինակ՝ միջատասպան նյութեր կամ բուրմունքներ։
Զգուշացում
Նախքան սարքը միացնելը, համոզվեք, որ սարքի վրա նշված լարումը համապատասխանում
է տեղական հոսանքի լարմանը։
Եթե հոսանքի լարը վնասված է, այն պետք է փոխարինվի Philips-ի, Philips-ի կողմից
լիազորված սպասարկման կենտրոնի կամ նման որակավորում ունեցող անձանց կողմից`
վտանգից խուսափելու համար։
Մի օգտագործեք սարքը, եթե հարմարիչը, հոսանքի լարը կամ հենց սարքը վնասված են։
Օգտագործեք միայն սարքի հետ տրամադրված հաստատված հարմարիչը
(AC0819/AC0820/AC0830: KA1801A-2400750EU, AC0850: KA2401A-2401000EU):
Այս սարքը կարող են օգտագործել 8 տարեկան և բարձր տարիքի երեխաները,
սահմանափակ ֆիզիկական, զգայական կամ մտավոր ունակություններ կամ փորձի և
գիտելիքների պակաս ունեցող անձինք, եթե նրանց տրամադրվել են սարքի անվտանգ
օգտագործման հրահանգները, կամ ապահովվել է վերահսկողություն` անվտանգ
օգտագործումը երաշխավորելու համար և, եթե նրանք տեղեկացված են դրա հետ կապված
վտանգների մասին։
Երեխաներին արգելվում է խաղալ սարքի հետ։
Երեխաները չպետք է առանց վերահսկողության մաքրման և տեխսպասարկման
աշխատանքներ իրականացնեն։
Մի ծածկեք օդի մուտքի ու ելքի անցքերը, օրինակ՝ առարկաներ տեղադրելով այդ անցքերի
դիմաց։
Հետևեք, որպեսզի օտար առարկաներ չընկնեն սարքի մեջ օդի ելքային անցքից։
Ստանդարտ WiFi ինտերֆեյս՝ 802,11b/g/n 2,4 ԳՀց՝ 31,62 մՎտ EIRP (արդյունավետ
իզոտրոպիկ ճառագայթման հզորություն) առավելագույն ելքային հզորությամբ (միայն Wi-Fi
գործառույթով ապրանքի դեպքում)։
Զգուշացում
Այս սարքը չի կարող փոխարինել լիարժեք օդափոխության համակարգին, փոշեկուլով
կանոնավոր մաքրմանը կամ խոհանոցի օդաքաշման համակարգին։
Միշտ տեղադրեք և օգտագործեք սարքը չոր, կայուն, հարթ և հորիզոնական մակերևույթի
վրա։
Սարքի շուրջը թողեք առնվազն 20 սմ ազատ տարածք, իսկ սարքի վերևում՝ առնվազն 30 սմ
ազատ տարածք։
Մի նստեք կամ կանգնեք սարքի վրա։ Սարքի վրա առարկաներ մի դրեք։
Մի տեղադրեք սարքն անմիջապես օդորակիչի տակ, որպեսզի կոնդենսատը չթափվի սարքի
վրա։
Օգտագործեք միայն այս սարքի համար նախատեսված Philips-ի օրիգինալ ֆիլտրերը։ Մի
օգտագործեք այլ ֆիլտրեր։
HY
27

Werbung

Inhaltsverzeichnis
loading

Diese Anleitung auch für:

Ac0820Ac0830Ac0850

Inhaltsverzeichnis