Սարքը հավելվածին միացնելը
Ծանոթություն: Սարքը հավելվածին միացնելու ընթացքում խորհուրդ է տրվում
հնարավորինս մոտ լինել փոշեկուլին և, հնարավորության դեպքում, Wi-Fi երթուղիչին:
1. Լիցքավորման բազան միացրեք էլեկտրոցանցին:
2. Տեղադրեք փոշեկուլը լիցքավորման բազայի վրա՝ միացնելով փոշեկուլի կոնտակտները
բազայի վրա գտնվող կոնտակտներին (նկ. C-4):
3. Սմարթֆոնը միացրեք Wi-Fi ցանցին (2,4 ԳՀց):
4. Ներբեռնեք AENO բջջային հավելվածը Google Play-ից կամ App Store-ից և գրանցեք նոր
հաշիվ կամ մուտք գործեք ձեր օգտատիրոջ հաշիվ:
5. Հավելվածի գլխավոր էկրանին հպեք «Ավելացնել սարք»: Հավելվածին արդեն միացված
սարքերի առկայության դեպքում, վերևի աջ անկյունում հպեք «+»- ին և ընտրեք
«Ավելացնել սարք»:
Նշում: Սմարթֆոնի վրա որևէ գործառույթ միացնելու համար համակարգի հուշումների
հայտնվելու դեպքում հետևեք դրանցում նշված առաջարկություններին:
6. Բացվող պատուհանում ընտրեք «Փոշեկուլ» կատեգորիան:
7. Մուտքագրեք Ձեր Wi-Fi ցանցի անունը և գաղտնաբառը, եթե դրանք ավտոմատ չեն
ցուցադրվում: Սեղմեք «Հաջորդը»:
8. Փոշեկուլի վրա սեղմեք և պահեք «Բազա» կոճակը այնքան, մինչև LED ցուցիչը սկսի
երկնագույն թարթել:
9. Հավելվածում նշեք «Հաստատել» կողքին գտնվող վանդակը և սեղմեք «Հաջորդ»:
10. Միացրեք սմարթֆոնը «Smart Life – XXXX» անունով Wi–Fi մուտքի կետին:
Վերադարձեք հավելված և սեղմեք «Միացնել»:
11. Սպասեք «Ավտոմատ որոնում» էկրանի հայտնվելուն և «Հաջողությամբ ավելացված են
սարքեր. 1» հաղորդագրությանը: Սեղմեք «Պատրաստ է»:
Ծանոթություն: Եթե հավելվածի հետ չհաջողվեց միանալ, ստուգեք Wi-Fi երթուղիչի
կարգավորումները aeno.com/router-help հղումով և կրկնեք միացումը:
Հավելվածի, ինչպես նաև ձայնային օգնականների միջոցով սարքի հեռակառավարման
համար տես շահագործման ամբողջական ձեռնարկը՝ aeno.com/documents կայքէջում:
Մաքրում և խնամք (նկ. E)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն: Թույլ մի տվեք, որ գլանային խոզանակը կամ HEPA ֆիլտրը շփվեն
ջրի հետ:
1. Մաքրումն իրականացնելուց առաջ սարքը անջատեք էլեկտրական ցանցից:
2. Հանեք 2-ը 1-ում կոնտեյները փոշեկուլի պատյանից (նկ. E-1):
3. Ջրի բաքից թափեք մնացած հեղուկը (նկ. E-2):
4. Փոշու կուտակիչի պարունակությունը թափեք աղբամանի մեջ (նկ. E-3):
82
aeno.com/documents