Շահագործման նախապատրաստումը (նկ. C)
1. Բացեք փաթեթավորումը և հանեք սարքը և բաղադրիչները:
2. Հեռացրեք բոլոր փաթեթավորման նյութերը, պաշտպանիչ թաղանթը և փոշեկուլի
կողքերի խրոցակները (նկ. C-1):
3. Ամրացրեք կողային խոզանակը (նկ. C-2):
4. Լիցքավորման բազան տեղակայեք հարթ, կայուն հորիզոնական մակերեսի վրա, ինչպես
ցույց է տրված նկ. C-3, և բազան միացրեք հոսանքին. մալուխի խրոցակը մտցրեք
բազայի միակցիչի մեջ, իսկ խրոցը՝ վարդակի:
5. Տեղադրեք փոշեկուլը լիցքավորման բազայի վրա՝ միացնելով փոշեկուլի լիցքավորման
կոնտակտները բազայի վրա գտնվող կոնտակտներին (նկ. C-4). LED ցուցիչը կթարթի
սպիտակ, լիցքավորումը կսկսվի: Լիցքավորման ավարտից հետո լույսը անընդհատ
կվառվի սպիտակ գույնով:
Ծանոթություն: Առաջին լիցքավորումը տևում է մինչև 6,5 ժամ:
Ձեռքի կառավարում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն: Փոշեկուլն օգտագործելուց առաջ հատակից հավաքեք բոլոր
վտանգավոր առարկաները (տես. «Սահմանափակումներ և նախազգուշացումներ»),
հոսանքի լարերը, արժեքավոր իրերը:
Սարքը միացնելու համար սեղմեք և 3 վայրկյան պահեք «Start/Stop» կոճակը: Փոշեկուլը
կանցնի սպասման ռեժիմի: Ընտրեք մաքրման տեսակը.
Չոր մաքրում: Մաքրումը սկսելու համար մեկ անգամ սեղմեք «Start/Stop» կոճակը:
Չոր և խոնավ մաքրում: Չոր և խոնավ մաքրումը սկսելու համար հետևեք հետևյալ
քայլերին.
1. Հանեք 2-ը 1-ում կոնտեյները փոշեկուլի պատյանից (նկ. D-1):
2. Ջրի բաքի մեջ լցրեք մաքրված ջուր՝ դրա ծավալի առնվազն 2/3-ով (նկ. D-2):
3. Գործվածքե մակադրակը ամրացրեք մոդուլին: Ամրացրեք մակադրակով մոդուլը
կոնտեյների վրա (նկ. D-3):
4. Կոնտեյները նորից մտցրեք փոշեկուլի պատյանի մեջ (նկ. D-4):
5. Մաքրումը սկսեք մեկ անգամ սեղմելով «Start/Stop» կոճակը:
Ծանոթություն: Մաքրումը կարելի է ընդհատել կրկին սեղմելով «Start/Stop» կոճակը:
Եթե 10 րոպեի ընթացքում ոչ մի գործողություն չի կատարվում, փոշեկուլը անցնում է
քնի ռեժիմի, բոլոր ցուցիչները մարում են: Մաքրումը վերսկսելու համար կրկին սեղմեք
«Start/Stop» կոճակը:
Ծանոթություն: Փոշեկուլն ավտոմատ կերպով վերադառնում է լիցքավորման բազա
մաքրման ավարտից հետո, ինչպես նաև մարտկոցի ցածր լիցքի դեպքում:
Լիցքավորվելուց հետո փոշեկուլը վերսկսում է մաքրումը այնտեղից, որտեղ այն
ընդհատվել է:
aeno.com/documents
81