ՃԻՇՏ ԴԻՐՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
Սա Երեխաների համար պասիվ անվտանգության կատարելագործված
i-Size համակարգ է: Հաստատված է ըստ ՄԱԿ-ի Կանոնակարգ No.
R129/03-ի, i-Size համատեղելի տրանսպորտային միջոցի նստատեղի
դիրքերում կիրառման համար, ինչպես որ նշված է տրանսպորտային միջոցի
արտադրողների կողմից իրենց տրանսպորտային միջոցի օգտագործման
ուղեցույցներում: Եթե Ձեր տրանսպորտային միջոցը չունի i-Size նստատեղի
դիրք, խնդրում ենք ստուգել կցված տրանսպորտային միջոցի Տեսակների
ցանկը: Կարող եք ձեռք բերել Տեսակների ցանկի ամենավերջին տարբերակը
www.cybex-online.com-ից:
ՏԵՂԱԴՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԵՋ
Միշտ համոզվեք, որ...
•
տրանսպորտային միջոցում թիկնակները կողպված են ուղիղ դիրքում:
•
մեքենայի նստատեղն առջևի ուղևորի նստատեղի վրա տեղադրելու
ժամանակ կարգավորեք տրանսպորտային միջոցի նստատեղը
հնարավորինս դեպի հետ:
1. Դուրս ծալեք Տելեսկոպիկ «ոտնակը» (3) մինչև վերջինիս՝ իր հիմնական
դիրքում կողպվելը։
2. Արձակեք ISOFIX-Արձակման կոճակները (4) ISOFIX-Կողպող
փականներն (5) ընդլայնելու համար:
ISOFIX-Արձակման կոճակները կարող են արձակվել առանձին՝ թույլ
տալով ISOFIX-Կողպող փականներին կարգավորվել ինքնուրույն:
3. Հրեք ISOFIX-Կողպող փականները (5) մեքենայի մանկական
նստատեղից հնարավորինս հեռու:
4. Տեղադրեք մեքենայի մանկական նստատեղը տրանսպորտային միջոցում
համապատասխան նստատեղի վրա:
5. Հրեք ISOFIX-Կողպող փականները (5) ISOFIX-Ամրացման կետերում (6)
մինչև լսելի կլինի «ՉԽԿՈՑԸ»: Երկու ISOFIX-Ցուցիչները (7) ԿԱՐՄԻՐԻՑ
կփոխվեն ԿԱՆԱՉԻ:
6. Համոզվեք, որ մեքենայի նստատեղն անվտանգ է՝ փորձելով դուրս հանել
այն ISOFIX-Ամրացման կետերից (6):
7. Հրեք մեքենայի մանկական նստատեղը դեպի տրանսպորտային միջոցի
նստատեղի թիկնակը մինչև այն ամբողջովին հավասարվի թիկնակի
հետ:
HY
Մեքենայի մանկական նստատեղը մի կողմից մյուսը շարժելով հնարավոր
է ամրացնել այն տրանսպորտային միջոցի թիկնակի դեմ:
148
8. Սեղմեք Տելեսկոպիկ «ոտնակի» կարգավորման կոճակը (8) և բացեք
«ոտնակն» այնքան, մինչև որ հպվի տրանսպորտային միջոցի հատակին:
9. Դուրս քաշեք Տելեսկոպիկ «ոտնակը» (3) դեպի հաջորդ կողպման դիրք՝
ապահովելով ուժի օպտիմալ փոխանցումը:
10. Տելեսկոպիկ «ոտնակի» ցուցիչը (9) ԿԱՆԱՉՈՒՄ է, երբ տելեսկոպիկ
«ոտնակը» ճիշտ դիրքավորվում է տրանսպորտային միջոցի հատակին:
11. Հնարավոր լավագույն պաշտպանություն ապահովելու համար
ակտիվացրեք Կողային հարվածների ժամանակ գծային
պաշտպանությունը (ԿԳՊ) (11) տրանսպորտային միջոցի դռան
ուղղությամբ մեքենայի մանկական նստատեղի կողմում: Սա անելու
համար սեղմեք ԿԳՊ Արձակման կոճակը (12)։
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է նաև օգտագործել առանց
ԿԳՊ-ի, եթե տրանսպորտային միջոցում բավարար տարածք չկա:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻՑ ՀԱՆՈՒՄԸ
1. Բացեք ISOFIX-Կողպող փականները (5) երկու կողմերում՝ սեղմելով
ISOFIX-Արձակման կոճակները (4) և միևնույն ժամանակ դրանք հետ
քաշելով:
2. Դուրս քաշեք մեքենայի նստատեղը ISOFIX-Ամրացման կետերից (6):
3. Հանեք մեքենայի մանկական նստատեղը և ISOFIX-Կողպող փականներն
(5) ամբողջովին հետ սահեցրեք դեպի փոխադրման դիրքերը:
4. Հրեք Տելեսկոպիկ «ոտնակը» (3) դեպի հետ՝ սկզբնական դիրքին և հետո
ներս ծալեք այն, որպեսզի խնայեք տարածություն:
ԳԼԽԱԿԱԼԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Կարգավորվող Գլխակալը (13) կարելի է կարգավորել՝ օգտագործելով
Գլխակալի կարգավորման բռնակը (14) Գլխակալի (13) հետևի մասում:
Գլխակալը կարգավորելիս ստուգեք, որ 2 սմ-ից (մոտավոր. 2 մատ
լայնություն) ավելի հեռավորություն չմնա երեխայի թիկունքի և գլխակալի
միջև:
ՊՏՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Քաշեք Դիրքի կարգավորման բռնակը (17) նստատեղի առջևի մասում և
բերեք այն ուղղաձիգ դիրքի: Այժմ կարող եք պտտել նստատեղը։
Խորհուրդ է տրվում նախքան պտտելը ապաակտիվացնել ԿԳՊ-ն։
Ձեր ուղևորությունը սկսելուց առաջ համոզվեք, որ նստատեղը պատշաճ
կերպով կողպված է։