Herunterladen Inhalt Inhalt Diese Seite drucken

Metabo B 650 Handbuch Seite 63

Vorschau ausblenden Andere Handbücher für B 650:
Inhaltsverzeichnis

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 1
բռնել, աշխատելիս ընդունել կայուն դիրք
և չափազանց ուշադիր լինել:
Ամրացնել մանր դետալները: Օր. Սևեռակելով մշակվող
դետալները մամլակի մեջ:
Փոշու արտադրության նվազեցում.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Հղկաթղթով մշակման,
սղոցման, հղկման, հորատման և նմանատիպ
աշխատանքների ժամանակ առաջացած փոշիներ կարող են
պարունակել քիմիկատներ, որոնք առաջացնում են քաղցկեղ,
բնածին արատներ կամ վերարտադրողական ֆունկցիայի
խանգարումներ: Այդ տեսակ քիմիկատների օրինակներից են՝
- կապար պարունակող ներկի շերտեր,
- աղյուսից, ցեմենտից և այլ քարե շարվածքներից գոյացող
փոշի,
- քիմիական մշակմանն ենթարկած փայտից մկնդեղ (արսեն) և
քրոմ:
Վտանգը տարբեր աստիճանի կարող է լինել՝ կախված նրանից,
թե ինչքան խաճախ եք կատարում նմանատիպ աշխատանքները:
Այդ քիմիկատների ազդեցությունը նվազեցնելու համար
աշխատեք լավ օդափոխված սենյակներում, աշխատանքների
ժամանակ մշտապես կրեք տվյալ աշխատանքների համար
հաստատված պաշտպանիչ հագուստ, օրինակ շատ մանր
մասնիկներ զտելու համար հատուկ մշակված շնչադիմակներ:
Նույնը վերաբերում է նաև այլ նյութերի փոշիներին, օրինակ
որոշ փայտանյութերից (կաղնու կամ հաճարենու փոշի),
մետաղներից և ասբեստից գոյացող փոշիներ: Սպառնացող այլ
հայտնի հիվանդություններից են ալերգիկ ռեակցիաները,
շնչուղիների հիվանդություններ: Պաշտպանեք ձեր մարմինը
փոշուց և փոշու ազդեցություններից:
Հետևեք ձեր երկրում գործող բոլոր՝ մշակվող նյութին,
անձնակազմին, կիրառման եղանակին և վայրին վերաբերող
հրահանգներին (օրինակ՝ աշխատանքի անվտանգություն,
մնացուկների օգտահանության կանոններ և այլն):
Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի մշակման
վայրում, մի թափեք դրանք նման թափոնների համար
չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա միջավայրը:
Հատուկ աշխատանքների համար օգտագործեք
համապատասխան լրացուցիչ պարագաներ: Դրա շնորհիվ
ավելի քիչ քանակությամբ մասնիկներ կգոյանան:
Օգաագործեք համապատասխան փոշեհավաք, փոշու հեռացման
հարմարանք:
Նվազեցրեք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները՝
- մի պահեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր կամ
ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա, նաև մի ուղղեք օդի
հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների վրա,
- օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք և/
կամ օդի զտիչ,
- աշխատավայրը օդափոխել և անընդհատ մաքրել՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելը հակառակը,
փոշին բարձրացնում է:
- Փոշեկուլով մաքրեք և լվացեք նաև պաշտպանիչ հագուստը:
Չմաքրել հագուստը փչելով, խփելով կամ խոզանակելով:
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 2:
1 Գայլիկոնի կապիչի դարձակ
(ատամնավոր թագանվով կապիչների համար) *
2 Կապիչ գայլիկոնի ատամնավոր թագանվով *
3 Կապիչ արագասեղմիչ *
4 Հորատման խորության սահմանափակիչ *
5 Լրացուցիչ բռնակ *
6 Պտույտների ուղղության փոխարկիչ *
7 Հորատման ռեժիմների փոխարկիչ Հորատում/
Հարվածային հորատում *
8 Իմպուլսային ռեժիմի փոխարկիչ *
9 Սևեռակիչ (Տևական գործարկման համար)
10 Բռնակ
11 Անջատիչ/փոխարկիչ
12 Արագության կարգավորման անիվ *
* կախված է առաքվող լրակազմից / մոդելի լրակազմից
6. Գործարկում
Գործարկումից առաջ համոզվեք, որ սարքի մոդելի
թիթեի վրա նշված ցանցային լարման և
հաճախականության արժեքները համապատասխանում
են Ձեր հոսանքի ցանցին:
Միշտ միացրեք ապահովիչ անջատիչ սարք (RCD)
առավելագույնը 30 միլիամպեր հոսանքի տակ:
BE 650, SBE 650, SBE 650 Impuls.
Գայլիկոնիչի կապիչի լավ ձգված լինելը
ստուգելու համար. Առաջին հորատումը կատարելուց հետո
(աջակողմյան հորատում, ժամ. սլաքի ուղղությամբ)
պտուտակադարձիչով կապիչի սևեռակիչ պտուտակը
լավ ձգեք: Ուշադրություն: Ձախակողմյա պարուրակ:
(Տե՛ս գլուխ 7.9)
6.1
Լրացուցիչ բռնակի ամրացում
(BE 650, SBE 650 Impuls)
Անվտանգության նկատառումներից ելնելով մշտապես
օգտագործեք գործիքի հետ առաքվող լրացուցիչ բռնակը:
Բացեք սևեռակիչ օղակը լրացուցիչ բռնակը (5) դեպի ձախ
պտտեցնելով: Լրացուցիչ բռնակը
հագցրեք գործիքի սեղմիչ վզիկի վրա: Տեղադրեք հորատման
խորության (4) սահմանափակիչը: Կախված կիրառման
ռեժիմից լրացուցիչ բռնակը ապահով ամրացրեք անհրաժեշտ
անկյան տակ:
7. Կիրառում
7.1
Հորատման խորության սահմանափակիչի
կարգավորում
(SBE 650, SBE 650 Impuls)
Լրացուցիչ բռանկը (5) թուլացրեք: Հորատման խորության
կարգավորիչը (4) բերեք ցանկալի խորության վրա և նորից
ձգեք լրացուցիչ բռնակը:
7.2
Միացում /Անջատում
Գործիքը միացնելու համար սեղմեք գործարկման (11)
գլխավոր կոճակը:
BE 650, SBE 650, SBE 650 Impuls. Պտույտների
քանակը/արագությունը հնարավոր է փոխել գլխավոր կոճակի
սեղմումով:
Տևական միացման/գործարկման անհրաժեշտության դեպքում
միացման կոճակը (9) կարելի է սևեռակել: Տևական ռեժիմը
անջատվում է փոխարկիչի կոճակի կրկին սեղմումով:
Տեևական աշխատանքային ռեժիմով աշխատող
սարքը շարունակում է գործել եթե դուրս է սահում
ձեռքից: Դրա համար խորհուրդ է տրվում միշտ երկու
ձեռքերով բռնել նախատեսված բռնակներից, կայուն
դիրք ընդունել և ուշադիր աշխատել:
ՀԱՅԵՐԵՆ hy
63

Werbung

Inhaltsverzeichnis
loading

Diese Anleitung auch für:

Be 650Sbe 650Sbe 650 impuls

Inhaltsverzeichnis