Herunterladen Diese Seite drucken

AENO KS1S Bedienungsanleitung Seite 15

Vorschau ausblenden Andere Handbücher für KS1S:

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 9
HYE
AENO™ AKS0001S խոհանոցային կշեռքը նախատեսված է տարբեր սննդամթերքի և փոքր իրերի քաշը որոշելու համար։
Տեխնիկական բնութագրեր
Սնուցման աղբյուր. AAA մարտկոցներ (3 հատ), 4,5 Վ, 700 մԱժ։ BT 5.0: Ճառագայթման հզորությունը. +10,5 դԲմ / 11,2 մՎտ: Չափման միջակայքը.
2 գ – 8 կգ: Կշռման քայլը՝ 1 գ: Չափման սխալմունքը՝ ±0,5 %: Չափման միավորներ՝ գրամ, միլիլիտր, ֆունտ, ունցիա, հեղուկ ունցիա: LED-էկրան:
Մարտկոցների լիցքավորման մակարդակի ցուցում: Ապրանքի թույլատրելի քաշի գերազանցման ցուցիչ: Ավտոմատ միացման/անջատման
գործառույթ: Տարայի քաշի զրոյացման գործառույթ: Կառավարում. ձեռքով, հեռակառավարմամբ: Շահագործման պայմանները. ջերմաստիճանը
−10...+40 °C, հարաբերական խոնավությունը < 85 % (առանց խտացման): Պահպանման պայմանները. ջերմաստիճանը −10...+55 °C,
հարաբերական խոնավությունը < 85 % (առանց խտացման): Գույնը՝ սպիտակ: Պատյանի նյութը. ABS պլաստիկ, կոփված ապակի: Չափը (Ե×Լ×Բ)՝
190×165×18 մմ: Քաշը՝ 0,49 կգ:
Առաքման բովանդակությունը
Խոհանոցային կշեռք, AAA մարտկոցներ (3 հատ), օգտագործողի կարճ ուղեցույց:
Սահմանափակումներ և զգուշացումներ
Զգուշորեն վարվեք կշեռքի ապակե մակերեսի հետ, խուսափեով վնասներից, ճաքերից և ճեղքվածքներից, քանի որ կոտրված ապակին կարող է
վնասվածքների պատճառ դառնալ: Վերահսկեք սարքի օգտագործումը երեխաների, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն
ունեցող անձանց կողմից: Թույլ մի տվեք երեխաներին խաղալ սարքի հետ: Կշեռքը տեղադրեք հարթ, հորիզոնական մակերեսի վրա՝ չափումների
անճշտությունից խուսափելու համար: Մի բեռնեք սարքը չափման միջակայքի առավելագույն արժեքից ավելի: Եթե սարքը երկար ժամանակ չի
օգտագործվում, հանեք մարտկոցները և պահեք դրանք երեխաների և կենդանիների համար անհասանելի վայրում: Սարքը մաքրելուց առաջ
հանեք մարտկոցները: Սարքի պատյանը մաքրեք խոնավ անձեռոցիկով: Կեղտոտվելու դեպքում սրբեք թույլ օճառի լուծույթով թրջված փափուկ
կտորով: Այնուհետև մաքուր ջրի մեջ թրջած շորով։ Մաքրելուց հետո սարքը չորացրեք: Մաքրման համար մի օգտագործեք քիմիական և ագրեսիվ
լվացող միջոցներ, հղկող մածուկներ, թթուներ և լուծիչներ պարունակող միջոցներ, ինչպես նաև մետաղական սպունգեր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն Խուսափեք սարքի վրա ջրի կամ այլ հեղուկների ընկնելուց: Արգելվում է սարքը ջրի մեջ ընկղմել: Արգելվում է սարքը կամ դրա
որևէ մասը լվանալ հոսող ջրի տակ կամ աման լվացող մեքենայի մեջ:
Պայմանական նշաններ (տես նկ. a, b)
1 – կոճակ «UNIT» («Չափման միավոր») – չափման միավորի ընտրություն, 2 – կոճակ «TARE» («Տարա») – միացնել / անջատել սարքը, զրոյացնել
տարայի քաշը, 3 – LED-էկրան, 4 – մարտկոցների մեկուսամաս:
Սարքը աշխատանքին նախապատրաստելը
Սարքը փաթեթից հանեք և սրբեք դրա մակերեսները թաց անձեռոցիկով: Չորացրեք: Բացեք մեկուսամասի կափարիչը (4) և տեղադրեք
մարտկոցները (նկ. b)՝ պահպանելով ճիշտ բևեռականությունը: Փակեք մեկուսամասի կափարիչը (4): Սարքը տեղադրեք կայուն, հարթ մակերեսի
վրա: Սեղմեք (2) կոճակը: Էկրանին կհայտնվի գրություն՝ «0 g» («Զրո գրամ»):
Նշում: Կշեռքը նաև ավտոմատ կերպով կմիանա, եթե դրա վրա դրվի կշռվող ապրանք կամ առարկա:
Այնուհետև անհրաժեշտ է ընտրել չափման միավորը: Դրա համար սեղմեք (1) կոճակը: Յուրաքանչյուր սեղմումից հետո էկրանին կցուցադրվի
չափման ընթացիկ միավորը. «g»՝ գրամ, «lb»՝ ֆունտ, «oz»՝ ունցիա, «fl: oz»՝ հեղուկ ունցիա, «ml»՝ միլիլիտր: Ընտրված պարամետրերը պահվում
են ընթացիկ կշռման և սարքի հետագա միացումների համար: Մարտկոցները հանելիս կարգավորումները չեղվում են:
Սարքի շահագործումը
Ապրանքը դրեք սարքի մակերեսին։ Էկրանը ցույց կտա ապրանքի քաշը ընտրված չափման միավորում:
Եթե անհրաժեշտ է իմանալ ապրանքի քաշն առանց դրա տարայի (ափսե, բաժակ, կոնտեյներ և այլն), նախ կշեռքին դրեք դատարկ տարան և (2)
կոճակը սեղմելով զրոյացրեք նրա քաշը: Դրանից հետո ապրանքը դրեք տարայի մեջ։ Էկրանը ցույց կտա ապրանքի քաշը առանց տարայի:
Սարքն անջատելու համար 3 վայրկյան սեղմած պահեք (2) կոճակը կամ սպասեք, որ սարքն ավտոմատ կերպով անջատվի: Սարքն ավտոմատ
կերպով անջատվում է, եթե մեկ րոպեից ավելի չի օգտագործվում:
Միացում AENO բջջային հավելվածին
Ներբեռնեք AENO բջջային հավելվածը Google Play – ում կամ App Store-ում և գրանցեք նոր հաշիվ (կամ մուտք գործեք գոյություն ունեցող
հաշիվ):
 Միացրեք սարքը՝ սեղմելով (2) կոճակը: Տեղադրեք սմարթֆոնը հնարավորինս սարքին մոտ:
 Հավելվածի գլխավոր էկրանին հաջորդաբար սեղմեք «+» → «Ավելացնել սարքը»:
Նշում: Սմարթֆոնի վրա որևէ գործառույթ միացնելու մասին համակարգային հարցումներ հայտնվելիս, կատարեք դրանք:
 Սարքը կգտնվի ավտոմատ կերպով, և նրա պատկերը կհայտնվի «Ավտո որոնում» բաժնում։ Սեղմեք «Ավելացնել» կոճակը:
 Սպասեք «Հաջողությամբ ավելացված սարքեր. 1» հաղորդագրության հայտնվելուն: Էկրանի ներքևի մասում սեղմեք «Պատրաստ է»:
Այժմ դուք կկարողանաք դիտել կշռված ապրանքների մասին տեղեկությունները AENO հավելվածում: Հավելվածի հնարավորությունների մասին
լրացուցիչ տեղեկությունները տես aeno.com/documents կայքի օգտագործողի ձեռնարկի ամբողջական տարբերակում:
Հնարավոր անսարքությունների վերացում
 Սարքը չի միանում: Հնարավոր պատճառ. մարտկոցները բացակայում են կամ լիցքաթափված են, կամ դրանց տեղադրման ժամանակ
բևեռականությունը չի պահպանված: Լուծում. տեղադրեք լիցքավորված մարտկոցները մեկուսամասի (4) մեջ (նկ. b), պահպանելով
բևեռականությունը:
 1 րոպեից ավել չօգտագործելու դեպքում սարքը ցույց է տալիս պատահական արժեքներ կամ ավտոմատ կերպով չի անջատվում: Հնարավոր
պատճառ՝ ծրագրային ապահովման սխալ: Լուծում. հանեք մարտկոցները 10 վայրկյանով, ապա նորից տեղադրեք դրանք: Միացրեք սարքը:
Այնուհետ կշեռքը պետք է ճիշտ աշխատի:
Էկրանի վրա ցուցադրվող սարքի սխալ աշխատանքի կոդերը
«Lo» – սնուցման աղբյուրի ցածր լիցքավորման մակարդակ, «Err» – ապրանքի առավելագույն թույլատրելի քաշը գերազանցվել է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն Եթե հնարավոր շտկումներից ոչ մեկը չի օգնել լուծել ձեր խնդիրը, դիմեք մատակարարին կամ սպասարկման կենտրոնին: Մի
ապամոնտաժեք սարքը և մի փորձեք վերանորոգել այն ինքնուրույն:
Եթե AENO սարքն օգտագործելիս Ձեզ մոտ որևէ հարց կամ դժվարություն է ծագել, խնդրում ենք կապվել support@aeno.com էլ. փոստով
կամ առցանց չաթի aeno.com/service-and-warranty կայքում: Մասնագետները կօգնեն Ձեզ պարզել դա, և Ձեզ հարկավոր չի լինի ժամանակ
և ջանք ծախսել խանութ այցելելու վրա:
ASBISc Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում փոփոխել սարքը և փոփոխություններ և լրացումներ մտցնել այս փաստաթղթում՝ առանց օգտատերերին նախապես տեղեկացնելու:
Երաշխիքային ժամկետը և ծառայության ժամկետը – 2 տարի մանրածախ ցանցում ապրանքի վաճառքի օրվանից:
Տեղեկություններ արտադրողի մասին. ASBISc Enterprises PLC, Lapetou, 1, Agios Athanasios, 4101 Limassol, Cyprus (Կիպրոս): Պատրաստված է Չինաստանում: Այստեղ նշված բոլոր ապրանքային նշաններն ու անվանումները
պատկանում են իրենց համապատասխան սեփականատերերին:
Սարքի արդի տեղեկությունները և մանրամասն նկարագրությունը, ինչպես նաև միացման հրահանգները, հավաստագրերը, որակի և երաշխիքի վերաբերյալ պահանջներ ընդունող ընկերությունների մասին տեղեկությունները
հասանելի են ներբեռնման համար aeno.com/documents հղումով:
aeno.com/documents
15

Werbung

loading

Diese Anleitung auch für:

Aks0001s