Herunterladen Diese Seite drucken

Whirlpool ARG 104702 Bedienungsanleitung Seite 132

Vorschau ausblenden Andere Handbücher für ARG 104702:

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 39
Ինչպես օգտագործել սարքավորումը
Առաջին օգտագործում
Տեղադրելուց հետո,
սպասեք առնվազն երկու ժամ` նախքան սարքավորումը հոսանքին միացնելը:
էլեկտրամատակարարմանը և այն կսկսի ավտոմատ կերպով աշխատել: Մթերքի պահպանման իդեալական ջերմաստիճանը նախապես նշանակվում է
գործարանում:
Սարքավորումը միացնելուց հետո անհրաժեշտ է սպասել 4-6 ժամ ճիշտ պահպանման ջերմաստիճանին հասնելու համար: Դիրքավորեք
հակաբակտերիալ ֆիլտրը օդափոխիչի մեջ այնպես, ինչպես նշված է ֆիլտրի փաթեթավորման վրա (առկայության դեպքում): Եթե լսվում է
ձայնային ազդանշան, ապա նշանակում է, որ ջերմաստիճանի ահազանգը միացել է. սեղմեք կոճակը ձայնային ահազանգերն անջատելու համար:
Սառնարանի խցիկ և մթերքի պահեստ
Սառնարանի խցիկում կարող եք պահել թարմ մթերք և խմիչք: Սառնարանի խցիկն ավտոմատ կերպով ամբողջությամբ հալչում է: Խցիկի ետևի
ներքին պատի վրա ջրի կաթիլների պատահական հայտնվելը նշան է այն բանի, որ այն ավտոմատ հալեցման փուլում է: Հալած ջուրը լցվում է
արտահոսքի խողովակի մեջ, իսկ հետո հավաքվում տարայում որտեղ այն գոլորշիանում է:
Նշում՝ Շրջակա միջավայրի ջերմաստիճանը` կախված դռան բացման հաճախականությունից և սարքավորման դիրքից, կարող է ազդեցություն ունենալ
երկու խցիկների ներքին ջերմաստիճանի վրա: Սահմանեք ջերմաստիճանները կախված այս գործոններից: Շատ խոնավ պայմաններում սառնարանի
խցիկում կարող է գոլորշու խտացում առաջանալ, հատկապես ապակե դարակներին: Այս դեպքում խորհուրդ է տրվում փակել հեղուկով լի տարաները (օր.`
կաթսա), փաթաթել բարձր ջրի պարունակություն ունեցող մթերքները (օր.` բանջարեղեն) և միացնել օդափոխիչը, եթե առկա է: Բոլոր դարակները, դռան
դարակները և դարակաշարերը շարժական են:
Օդափոխություն
Օդափոխիչի շնորհիվ խցիկների ներսում ջերմաստիճանը բաշխվում է հավասարապես և, հետևաբար, մթերքն ավելի լավ է պահպանվում և ավելորդ
խոնավության առաջացման հավանականությունը նվազում է: Չի կարելի խոչընդոտել օդափոխության տարածքին:
Ինչպես պահել թարմ մթերքը և ըմպելիքը
Այն մթերքները, որոնցից առաջանում է մեծ քանակության էթիլեն գազ (խնձոր, ծիրան, տանձ, դեղձ, ավոկադո, թուզ, սալորաչիր, հապալաս,
եմիշ, լոբի) և այն մթերքները, որոնք զգայուն են այդ գազի նկատմամբ, ինչպիսիք են` բանջարեղենը և աղցանը, անհրաժեշտ է առանձնացնել
կամ փաթեթավորել այնպես, որ պահպանման ժամկետը չկրճատվի. օրինակ, լոլիկները չի կարելի պահել կիվիի կամ կաղամբի հետ: Չի
կարելի մթերքները չափազանց մոտ պահել, որպեսզի բավարար չափով օդի շրջանառություն կատարվի: Օգտագործեք վերամշակվող պլաստմասե,
մետաղական, ալյումինե և ապակե տարաներ և կպչուն ժապավեն մթերքները փաթեթավորելու համար:
Եթե դուք ունեք քիչ քանակության մթերք սառնարանում պահելու համար, ապա խորհուրդ է տրվում օգտագործել մրգի և բանջարեղենի դարակը,
քանի որ այն խցիկի ամենասառը տարածքն է: Մշտապես օգտագործեք փակ տարաներ հեղուկների և այն մթերքների համար, որոնք կարող են
տարածվել կամ փչանալ փոխանցվող երանգներից և հոտերից: Որպեսզի խուսափեք շշերի ընկնելուց, կարող եք օգտագործել շշի բռնակը (առկա է
ընտրված մոդելների վրա):
c
3
Պայմանական նշաններ
ՄԵՂՄ ԳՈՏԻ
Առաջարկվում է արևադարձային մրգերի, պահածոների, խմիչքների, ձվի, սոուսների,
թթու վարունգի, կարագի և ջեմի պահպանման համար:
ՍԱՌԸ ԳՈՏԻ
Խորհուրդ է տրվում պանրի, կաթի, կաթնամթերքի, դելիկատեսների, յոգուրտի
պահպանման համար:
ԱՄԵՆԱՍԱՌԸ ՏԱՐԱԾՔ
Առաջարկվում է` սառեցրած կտորների, աղանդերի, ձկան և մսի համար
ՄՐԳԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԴԱՐԱԿ
**
Այն մոդելների համար, որոնք ունեն 0 °-ական գոտու խցիկ, որը համարվում է ամենասառը
տարածքը` նշված է պայմանական նշանների մեջ
Օգտագործման & և խնամքի ուղեցույց
Սարքավորումը միացրեք

Werbung

loading

Diese Anleitung auch für:

Art 66102