Ֆիլտրի այրումը կարող է լուրջ սպառնալիք լինել մարդու կյանքի համար և/կամ վնասել
•
ուրիշներին։ Մի օգտագործեք ֆիլտրը որպես վառելիք կամ նմանատիպ նպատակների
համար։
Մի հարվածեք սարքին (հատկապես օդի մուտքի և ելքի հատվածները) կոշտ առարկաներով։
•
Մատները կամ այլ առարկաներ մի դրեք օդի ելքի կամ մուտքի անցքի մեջ՝ մարմնական
•
վնասվածքներից խուսափելու կամ սարքը անսարքությունից պաշտպանելու համար։
Մի օգտագործեք այս սարքը, երբ փակ տարածքում օգտագործել եք ծխատիպ միջատասպան
•
միջոցներ կամ այն վայրերում, որտեղ կան յուղային մնացորդներ, կատարվել է խնկարկություն
կամ առկա են քիմիական գոլորշիներ։
Մի օգտագործեք սարքը գազի սարքավորումների, ջեռուցման սարքերի կամ բուխարիների
•
մոտ։
Միշտ անջատեք սարքը հոսանքից, երբ ցանկանում եք այն տեղափոխել, մաքրել, փոխել
•
ֆիլտրը կամ կատարել տեխսպասարկման այլ աշխատանքներ։
Սարքը նախատեսված է միայն նորմալ շահագործման պայմաններում կենցաղային
•
օգտագործման համար։
Մի օգտագործեք սարքը խոնավ կամ բարձր ջերմաստիճանային պայմաններում, օրինակ՝
•
լոգարանում, զուգարանում կամ խոհանոցում կամ ջերմաստիճանի մեծ տատանումներով
սենյակում։
Սարքը չի չեզոքացնում ածխածնի օքսիդը (CO) կամ ռադոնը (Rn)։ Այն չի կարող օգտագործվել
•
որպես անվտանգության սարք՝ հրդեհի բռնկման և վտանգավոր քիմիական նյութերի
արտահոսքի դեպքում։
Է լեկտրամագնիսականդաշտեր(ԷՄԴ)
Այս Philips սարքը համապատասխանում է էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությանը
վերաբերող բոլոր կիրառելի ստանդարտներին և կանոնակարգերին։
Օգտահանում
Այս նշանը ցույց է տալիս, որ այս ապրանքը չպետք է թափվի սովորական կենցաղային
աղբի հետ (2012/19/ԵՄ)։
Հետևեք էլեկտրական և էլեկտրոնային ապրանքների առանձին հավաքման հետ կապված
ձեր երկրում գործող կանոններին։ Ճիշտ օգտահանումը օգնում է կանխել շրջակա միջավայրի և
մարդու առողջության համար բացասական հետևանքները։
ԵՄհամապատասխանությանպարզեցվածհայտարարագիր
Սույնով, DAP B.V.-ն հայտարարում է, որ AC0850 ռադիոսարքավորման տեսակը
համապատասխանում է 2014/53/ԵՄ հանձնարարագրին: ԵՄ համապատասխանության
հայտարարագրի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ վեբկայքում՝www.philips.com
(միայն Wi-Fi գործառույթով ապրանքի դեպքում)։
HY
28